Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+18

Նարիշկինը հուսով է, որ Հայաստանն աշնանը կվավերացնի ԱՊՀ ԱԱԳ մասին պայմանագիրը

24.07.2012, 18:09
ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հույս հայտնեց, որ աշնանը Հայաստանը կվավերացնի ԱՊՀ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը։
Նարիշկինը հուսով է, որ Հայաստանն աշնանը կվավերացնի ԱՊՀ ԱԱԳ մասին պայմանագիրը
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հույս հայտնեց, որ աշնանը Հայաստանը կվավերացնի ԱՊՀ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը։

Ըստ նրա, հայ խորհրդարանականների, խոսնակի և հայկական պետության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ նրան ակնհայտորեն պարզ դարձավ, որ Հայաստանը լրջորեն քննարկում է ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի վավերացման հնարավորությունը։

«Հուսով եմ, որ խորհրդարանի աշնանային նստաշրջանի շրջանակներում պայմանագիրը կվավերացվի, և այդպիսով Հայաստանը Ռուսաստանից և Բելառուսից հետո երրորդ երկիրը կդառնա, որը կվավերացնի այդ փաստաթուղթը»,- երեքշաբթի Երևանում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ ասաց Նարիշկինը։

ԱՊՀ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը ստորագրվել է 2011 թվականի հոկտեմբերի 18-ին:

Պայմանագիրն անհրաժեշտ պայմաններ կապահովի ԱՊՀ տարածքում ազատ առևտրի գոտու լիարժեք և արդյունավետ գործունեության համար և բարենպաստ պայմաններ կստեղծի ինտեգրման հետագա խորացման համար Համաշխարհային առևտրային կազմակերպության նորմերի հիման վրա։ Այն կփոխարինի ներկայում ԱՊՀ անդամ պետությունների միջև գործող ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ազատ առևտրի համաձայնագրերը։ -0-