Նավթի գների նվազումը և ռուբլու արժեզրկումն ուղղված են Ռուսաստանի թուլացմանը. հայ փորձագետ
22.10.2014,
16:16
Նավթի համաշխարհային գների նվազումը և ռուբլու արժեզրկումն ուղղված են Ռուսաստանի թուլացմանը, կարծում է հայ փորձագետ, տնտեսական գիտությունների դոկտոր Վարդան Բոստանջյանը։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գների նվազումը և ռուբլու արժեզրկումն ուղղված են Ռուսաստանի թուլացմանը, կարծում է հայ փորձագետ, տնտեսական գիտությունների դոկտոր Վարդան Բոստանջյանը։
«Այժմ երկու բևեռների պայքար է ընթանում։ Արևելքում, սկսած ԽՍՀՄ փլուզումից, կարծում էին, որ «զրոյացրել են» երկրորդ բևեռը և չարաչար սխալվում էին։ Այժմ Ռուսաստանը նախագահ Պուտինի օգնությամբ վերականգնում է այն, ինչ ուներ։ Ինձ թվում է, որ Ռուսաստանը թափ է հավաքում, իսկ ռուբլու արժեզրկման, նավթի գների նվազման շուրջ գործընթացները կատարվում են արհեստականորեն և մեկ նպատակով` առավելագույնս թուլացնել Ռուսաստանը։ Բայց կարծում եմ, որ դա նրանց չի հաջողվի»,– ասաց փորձագետը։
Ըստ նրա, Ռուսաստանն այժմ կորուստներ է կրում, ինչը կարող է անդրադառնալ նաև Հայաստանի վրա, սակայն ձևավորվող Եվրասիական տնտեսական միությունը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում ԵՏՄ անդամ երկրների տնտեսությունների զարգացման համար։
Ռուբլու արժեզրկումը 2014 թվականին միջազգային շուկաներում պայմանավորված էր բազմաթիվ գործոններով, դրանց թվում` քաղաքական ճգնաժամ Ուկրաինայում, հակառուսական պատժամիջոցներ, նավթի գների նվազում, կապիտալի անդադար արտահոսք և այլն։ Տարեսկզբից ռուբլին ԱՄՆ դոլարի նկատմամբ էժանացել է միջինը 17 տոկոսով և շարունակել անկումը` հաղթահարելով պատմական նվազագույն արժեքները։ Այսօր այն գերազանցում է մեկ դոլարի դիմաց 40 ռուբլու ցուցանիշը։
Հայաստանում ռուբլու փոխարժեքը տարեսկզբից նվազել է միջինը 20 տոկոսով։ Հոկտեմբերի 22–ի դրությամբ, դրամի նկատմամբ ռուբլու միջին շուկայական փոխարժեքը կազմել է 9.9 դրամ մեկ ռուբլու դիմաց` 2014 թվականի հունվարի 8–ի 12.26 դրամի դիմաց։ -0-