Հայաստանի նախագահը մասնակցել է երիտասարդ լրագրողների, բժիշկների, մանկավարժների և մարզիկների բնակարանային համալիրի բացման արարողությանը
02.08.2014,
16:40
Հայաստանի նախագահ և Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում ներկա է գտնվել «Ավան-3» բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքի պաշտոնական բացման արարողությանը:

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ և Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում ներկա է գտնվել «Ավան-3» բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքի պաշտոնական բացման արարողությանը:
Համալիրը բացվել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին և սպորտսմեններին» ծրագրի շրջանակում։
«Ստեղծվում է յուրօրինակ երիտասարդական քաղաք, և այժմ այստեղ կա մոտ 1000 բնակարան»,– պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին` ասաց Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը։
Ըստ նրա` երիտասարդ ընտանիքները 185 հազար դրամ են վճարել մեկ քառակուսի մետրի դիմաց, ինչը բավականին ցածր է շուկայական գնից։ Շահառուներին 30–տոկոսանոց կանխավճարի դեպքում տրամադրվել է 20 տարվա հասանելի վարկավորում` տարեկան 10 տոկոս դրույքաչափով։
Նշված բնակարանաշինական ծրագրի շրջանակում բնակարան ձեռք բերելու հնարավորություն են ստացել թվով 338 շահառուներ, շենքի ընդհանուր մակերեսը 48131 քառակուսի մետր է, նախագծի ընդհանուր արժեքը` 5 864 մլրդ դրամ։ -0-