Рейтинг@Mail.ru
USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

ՀՀ էկոնոմիկայի նախարար. նոր կառավարությունում իմ մասնակցությունը կախված կլինի այն բանից, թե ինչ քաղաքականություն է այն իրականացնելու

04.04.2014, 13:10
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը ուրբաթ լրագրողներին հայտնել է, որ նոր կառավարությունում իր մասնակցությունը կախված կլինի այն բանից, թե ինչ քաղաքականություն է այն իրականացնելու։
ՀՀ էկոնոմիկայի նախարար. նոր կառավարությունում իմ մասնակցությունը կախված կլինի այն բանից, թե ինչ քաղաքականություն է այն իրականացնելու
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը ուրբաթ լրագրողներին հայտնել է, որ նոր կառավարությունում իր մասնակցությունը կախված կլինի այն բանից, թե ինչ քաղաքականություն է այն իրականացնելու։

Հինգշաբթի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել։ Սահմանադրության համաձայն` նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը, եթե հրաժարականի մասին դիմում է ներկայացրել վարչապետը և 10 օրվա ընթացքում նշանակում է կառավարության նոր ղեկավար։ Նոր կառավարությունը ձևավորվում է վարչապետնի նշանակումից հետո 20–օրյա ժամկետում։

«Կմնա՞մ արդյոք կառավարությունում, կախված է կլինի այն բանից, թե ինչ կառավարություն կձևավորվի և ինչպիսի քաղաքականության շուրջ, ինչպես նաև, իհարկե, այն բանից` կհրավիրեն ինձ, թե ոչ», – ասել է Ավանեսյանը։
 
Նա նաև նշել է, որ անձամբ իր համար վարչապետի որոշումն անսպասելի էր։–0–