Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+11

Երևանը 129 հազար եվրո կհատկացնի Նիդեռլանդներից հարկադիր վերադարձող Հայաստանի քաղաքացիների վերաինտեգրմանը

10.07.2014, 19:22
Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել 129 հազար եվրո հատկացնել Նիդեռլանդներից հարկադիր վերադարձած  Հայաստանի քաղաքացիների վերաինտեգրման օժանդակության նպատակով։
Երևանը 129 հազար եվրո կհատկացնի Նիդեռլանդներից հարկադիր վերադարձող  Հայաստանի քաղաքացիների վերաինտեգրմանը
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել 129 հազար եվրո հատկացնել Նիդեռլանդներից հարկադիր վերադարձած  Հայաստանի քաղաքացիների վերաինտեգրման օժանդակության նպատակով։

Հայաստանի տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի խոսքով` օժանդակությունը կցուցաբերվի Նիդեռլանդների տրամադրած դրամաշնորհի շրջանակում և հիմնականում կընդգրկի Հայաստանի այն քաղաքացիներին, ովքեր անօրինական են այդ երկրի տարածքում, բնակության իրավունք չունեն և կամավոր ցանկանում են վերադառնալ Հայաստան։

Ըստ նրա` Հայաստանի տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայությունը Նիդեռլանդներից արտաքսված ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու` որպես օժանդակություն, տարվա ընթացքում առավելագույնը 1 հազար եվրո կփոխանցի։

Այդ նպատակներով 31 մլն դրամ կհատկացվի 2014 թվականին և մոտ 37 մլն դրամ` 2015 թվականին։

 «Ծրագրի շրջանակում նախատեսվում է, որ դրամաշնորհը օգտագործվելու է Նիդեռլանդներից հարկադիր վերադարձող 100 ՀՀ քաղաքացիներին վերաինտեգրման նպատակով փոքր բիզնես սկսելու կամ աշխատաշուկա մուտք գործելու աջակցության, ուսումնական կամ մասնագիտական վերապատրաստման, սոցիալական, իրավական, բժշկական աջակցության, ժամանակավոր կացարանի տրամադրման, օդանավակայանում դիմավորման և անհատական այլ կարիքների համար»,– ասաց Եգանյանը։

Ըստ նրա, ծրագիրը կընդգրկի Նիդեռլանդներից ցանկացած հայրենադարձի, ով կվերադառնա հայրենիք և կդիմի Հայաստանի տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայություն։

Նա նշեց, որ ծրագիրը հավանաբար տևական կլինի։ ($1 – 407,52 դրամ)։ -0-