Սիրիահայերի համար «Նոր Հալեպ» թաղամասի կառուցումը մոտ 20 մլն դոլար կարժենա
25.10.2013,
19:28
Աշտարակ քաղաքում սիրիահայերի համար «Նոր Հալեպ» թաղամասի կառուցումը մոտ 20 մլն դոլար կարժենա, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի սփյուռքի նախարարությունից։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Աշտարակ քաղաքում սիրիահայերի համար «Նոր Հալեպ» թաղամասի կառուցումը մոտ 20 մլն դոլար կարժենա, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի սփյուռքի նախարարությունից։
«Նոր Հալեպ» նախագծի նպատակը Հայաստանում մշտական բնակություն հաստատած սիրիահայերին մատչելի գներով բնակարան ձեռք բերելու հարցում օժանդակելն է»,– նշվում է շինարարության ծրագրի մասին պատմող տեղեկատվական գրքույկում։
Գրքույկում նշվում է, որ Սիրիայում սկսված ռազմական գործողությունների պատճառով Հայաստան տեղափոխված սիրիահայերին բնակարանով ապահովելու նախագիծը մեկնարկել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով։ 2013 թվականի հունիսի 6–ին Հայաստանի կառավարությւոնը որոշում է ընդունել «Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի շինարարության մասին» որոշում։ Այս տարվա հուլիսի 23–ին Աշտարակի ավագանու խորհուրդը որոշում է ընդունել թաղամասի կառուցման համար 4.8 հեկտար մակերեսով տարածք տրամադրելու վերաբերյալ։
Թաղամասի նախագծումը հանրային հիմքերով ստանձնել է ճարտարապետների խումբը, որի կազմում է նաև Երևանի գլխավոր ճարտարապետը, Հայաստանի պետական ճարտարապետական համալսարանի և «Ճարտարապետների ու ճարտարագետ–շինարարների համահայկական ասոցիացիա» ընկերության ներկայացուցիչները։ «Նոր Հալեպ» թաղամասում բնակարան ստանալու հայտ է ներկայացրել ավելի քան 550 ընտանիք։
Ցանկացողներին բնակարանները կտրամադրվեն արտոնյալ պայմաններով` ծախսերի մի մասը կմարի պետությունը, մյուս մասը` գնորդը։
Շինարարությունը ծրագրվում է իրականացնել պետական միջոցների, ինչպես նաև դոնոր երկրներից և միջազգային կառույցներից ստացված միջոցների հաշվին։ Շինաշխատանքների և միջոցների նպատակային բաշխման ընդհանուր վերահսկողությունը դրվել է «Սիրիահայերի խնդիրների համակարգման կենտրոն» հասարակական կազմակերպության վրա։
Երկրում տիրող լարված ռազմաքաղաքական իրավիճակի հետևանքով սիրիահայերի մի մասը գաղթել է դեպի պատմական հայրենիք: ՄԱԿ–ի փախստականների գործերով Գերագույն հանձնակատարի վարչության (UNHCR) տվյալներով` Հայաստանում են գտնվում 7 հազար սիրիահայեր: Հայաստանի սփյուռքի նախարարության տվյալներով` այդ թիվը գերազանցում է 10 հազարը։ -0-