ԵՏՄ–ին անդամակցելը նոր հեռանկարներ կբացի Հայաստանի համար. Էկոնոմիկայի նախարարություն. Էկոնոմիկայի նախարարություն
10.10.2014,
11:23
Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը նոր հեռանկարներ կբացի Հայաստանի տնտեսության համար, նախօրեին ՀՀ Ազգային ժողովում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի վերահսկիչ բյուջետային հանձնաժողովի արտագնա նիստի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը նոր հեռանկարներ կբացի Հայաստանի տնտեսության համար, նախօրեին ՀՀ Ազգային ժողովում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի վերահսկիչ բյուջետային հանձնաժողովի արտագնա նիստի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը։
Ավետիսյանն իր զեկույցում ներկայացրեց երկրի տնտեսության ներկա վիճակը և այդ ոլորտում նախատեսվող միջոցները։ «Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականությունն ուղղված է առեւտրային ընթացակարգերի ազատականացմանը եւ օտարերկրյա ներդրումների ներգրավմանը»,– ասել է նա։
Ավետիսյանը հույս է հայտնել նաեւ, որ առաջիկայում Հայաստանի տնտեսության զարգացման ոլորտում նոր հեռանկարներ կբացվեն, որը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ: Փոխնախարարի խոսքով՝ ներդրումների եւ գործարար միջավայրի բարելավման նպատակով վերջին տարիներին երկրում իրականացվել են մի շարք բարեփոխումներ, որոնց արդյունքները տեսանելի են: Նա անդրադարձել է նաև զբոսաշրջության, արդյունաբերության, էներգետիկայի ոլորտներում զարգացման միտումներին եւ հեռանկարներին, արտահանմանը և ներմուծմանը, աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ իրականացվող քայլերին:
Հայաստանը հայտարարել է ՄՄ-ին միանալու և ԵՏՄ-ի ձևավորմանը մասնակցելու մտադրության մասին 2013 թվականի սեպտեմբերին: Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանն այս տարվա մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են պայմանագիր Եվրասիական տնտեսական միության մասին: Այն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից: ՌԴ Պետդուման վավերացրել է պայմանագիրը սեպտեմբերի 26-ին: Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման նախարարության Մաքսային միության մարմինների հետ փոխգործակցության և ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության դեպարտամենտի փոխտնօրեն Աննա Սիսոևան հայտնել էր, որ Հայաստանը ԵՏՄ-ի անդամ կարող է դառնալ արդեն 2015 թվականի հունվարի 2-ից:
ԱՊՀ անդամ-պետություններում 2015թ.–ի պետական բյուջեի մասին օրենքի մշակման և ընդունման ընթացակարգերի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել հանձնաժողովի անդամները՝ ներկայացնելով իրենց երկրներում բյուջետային քննարկումների ընթացակարգերը:
Հաջորդ նիստը կայանալու է 2015թ.–ի առաջին կիսամյակում:-0-