Рейтинг@Mail.ru
USD
376.83
EUR
446.28
RUB
4.9073
GEL
140.74
2026 թ. փետրվարի 18, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Նոր նախարարության գործառույթները կհաստատվեն ՀՀ ԱԺ–ում համապատասխան օրինագիծ ընդունելուց հետո. Արդարադատության նախարարություն

13.11.2014, 19:23
Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության գործառույթները կհաստատվեն, երբ ԱԺ–ն ընդունի «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի վերջնական լրացումները, հինգշաբթի խորհրդարանում հայտնեց Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։
Նոր նախարարության գործառույթները կհաստատվեն ՀՀ ԱԺ–ում համապատասխան օրինագիծ ընդունելուց հետո. Արդարադատության նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության գործառույթները կհաստատվեն, երբ ԱԺ–ն ընդունի «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի վերջնական լրացումները, հինգշաբթի խորհրդարանում հայտնեց Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։

«Նախարարության ստեղծումը պայմանավորված է տնտեսական միջազգային կառուցվածքներում ինտեգրման գործընթացների համակարգման անհրաժեշտությամբ»,– ասաց Մանուկյանը։

Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի առաջին ընթերցմամբ լրացումներ է կատարել «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում, որոնցով նախատեսվում է միավորել Տարածքային կառավարման և ԱԻ նախարարությունները և ստեղծել նոր նախարարություն` Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը։ -0-