Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Նոր սերնդի թղթադրամներ շրջանառության մեջ կդրվեն Հայաստանում

12.07.2017, 00:37
Երրորդ սերնդի կոմպոզիտային նոր թղթադրամներ շրջանառության մեջ կդրվեն Հայաստանում 2018 թվականին:
Նոր սերնդի թղթադրամներ շրջանառության մեջ կդրվեն Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երրորդ սերնդի կոմպոզիտային նոր թղթադրամներ շրջանառության մեջ կդրվեն Հայաստանում 2018 թվականին:

ՀՀ ԿԲ միջազգային փորձի ուսումնասիրության, ֆինանսական կազմակերպությունների և գործարար շրջանակների առաջարկությունների արդյունքում, ինչպես նաև դրամաշրջանառության առավել էֆեկտիվ իրականացման համար ներդրվում է նոր՝ (2000) երկու հազար դրամանոց անվանական արժեքով թղթադրամ:

ՀՀ ԿԲ ձևավորած Գեղարվեստական խորհուրդն իր աշխատանքային հանդիպումների ընթացքում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, մտավորականների հետ քննարկել է ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների անվանական արժեքների թեմաները: 

ԿԲ-ն հունիսի 27-ին որոշում է կայացրել հաստատել երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների տեխնիկական բնութագրերը և պաշտպանիչ հատկությունները: Կարգավորիչը նշել է, որ դրանց տպագրության համար կհայտարարվի միջազգային թենդեր` եվրոպական առաջատար տպագրատների մասնակցությամբ: Կոմպոզիտային թղթադրամները կմշակվեն ԿԲ հատուկ պահանջներին համապատասխան:

Մասնավորապես, նոր դրամանիշերը կունենան պաշտպանիչ բարձր հատկություններ, ավելի ամուր կլինեն, ինչը նախատեսում է դրամական շրջանառության ծախսերի կրճատում:

ԿԲ-ն հիշեցնում է, որ 2018 թվականին կնշվի հայկական դրամի 25-ամյակը: Գործող դրամանիշերն աստիճանաբար դուրս կմղվեն: 100 հազար անվանական արժեքով երրորդ սերնդի թղթադրամներ չեն թողարկվի` հաշվի առնելով Հայաստանում անկանխիկ հաշվարկների ծավալների աճը և անվանական խոշոր արժեքի թղթադրամների դուրս մղման մասին վկայող միջազգային փորձը:

100 հազար անվանական արժեքի թղթադրամները կմնան շրջանառության մեջ այնքան, մինչև որ մաշվածության պատճառով դուրս բերվեն:

ԿԲ խորհրդի նիստը, որը վարել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է երրորդ սերնդի թղթադրամների թեմաները`հազար դրամ` Պարույր Սևակ, 2 հազար դրամ` Տիգրան Պետրոսյան, 5 հազար դրամ` Վիլյամ Սարոյան, 10 հազար դրամ` Կոմիտաս, 20 հազար դրամ` Հովհաննես Այվազովսկի, 50 հազար դրամ` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ: -0-