Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

Հայաստանում անհրաժեշտ է մշակել նորմատիվների համակարգ ցանկացած մենաշնորհի համար. ՀԽ–ի նախագահ

04.06.2015, 20:53
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է մշակել նորմատիվների համակարգ, որոնց պետք է համապատասխանեն բոլոր մենաշնորհները, կարծում է Հայաստանի հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։
Հայաստանում անհրաժեշտ է մշակել նորմատիվների համակարգ ցանկացած մենաշնորհի համար. ՀԽ–ի նախագահ
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է մշակել նորմատիվների համակարգ, որոնց պետք է համապատասխանեն բոլոր մենաշնորհները, կարծում է Հայաստանի հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։

Մանուկյանի խոսքերով` Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի սեփականաշնորհումն իրականացվել է այն հույսով, որ խոշոր մասնավոր ընկերությունները ոլորտում ներդրումներ կկատարեն։

«Բաշխիչ ցանցերն իսկապես սարսափելի վիճակում էին։ Մենք ենթադրում էինք, որ կներդրվեն նորարարություններ և այդ ամենը կբերի էլեկտրաէներգիայի գների նվազման։ Իրականում ամեն ինչ, ինչպես եղել է, այնպես էլ մնացել է, իսկ գները բարձրացել են։ Այն նպատակները, որոնք մենք հետապնդում էինք բաշխիչ ցանցերը սեփականաշնորհելիս, բացարձակապես չեն լուծել այդ խնդիրները։ Լուծվեց միանգամայն այլ խնդիր` մի խումբ մարդիկ հարստացան», – նշեց Հանրային խորհրդի նախագահը։

Նա ավելացրեց, որ մենք ունենք վերահսկիչ–վերստուգիչ հանձնաժողով, որը պարտավորել է հետևել իրավիճակին` համապատասխան որոշումներ ընդունելու համար։

«Կարելի է ասել, որ այս տեսակետից ՀԾԿՀ–ն աշխատել է բացթողումներով, տեսնենք, թե ինչ որոշում այն կընդունի հիմա էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտի հարցով», – ասաց Մանուկյանը։

Նրա կարծիքով` պետությունը ստեղծել է ՀԾԿՀ–ն, որպեսզի այն պաշտպանի բնակչության շահերը, սահմանի բնակչության համար ընդունելի գներ։

«Ամենասկզբից հասարակության շրջանում մեծ դժգոհություն առաջացավ այս հարցի կապակցությամբ։ Մարդիկ հասկանում են, որ գների բարձրացումն արդարացված չէ», – ասաց Մանուկյանը։

«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն մայիսի 8–ին ՀԾԿՀ ներկայացրեց սպառողների համար 17,08 դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտ, ըստ որի` առաջարկվում է ցերեկային սակագինը (7:00-23:00) ներկա 41,85 դրամի փոխարեն դարձնել 58,93 դրամ, իսկ գիշերային սակագինը (23:00–7:00)` 31,85 դրամից դարձնել 48,93 դրամ։

«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ–ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է։ Ընկերության գործունեության հիմնական ուղղությունն է էլեկտրաէներգիայի բաշխումը Հայաստանի սպառողներին, այդ թվում նաև բնակչությանը ($1 – 477,52 դրամ)։–0–