Рейтинг@Mail.ru
USD
376.47
EUR
434.9
RUB
4.757
GEL
139.93
2026 թ. ապրիլի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

Նոտարական ծառայությունների արժեքը Հայաստանում պետք է իջեցվի. վարչապետ

19.02.2015, 17:29
Նոտարական ծառայությունների արժեքը Հայաստանում պետք է իջեցվի, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց  վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Նոտարական ծառայությունների արժեքը Հայաստանում պետք է իջեցվի. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. Նոտարական ծառայությունների արժեքը Հայաստանում պետք է իջեցվի, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց  վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Նա արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին հանձնարարեց կառավարության քննարկմանը ներկայացնել նոտարական ծառայությունների արժեքի նվազեցման մասին որոշման նախագիծը։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց «Նոտարիատի մասին» օրենքում  հաջորդ փոփոխությունները ներկայացնելու դեպքում նվազեցնել նոտարական ծառայության վճարը:

Այսօրվա դրությամբ Հայաստանում նոտարական ծառայությունների վճարը տատանվում է 1 հազ. դրամից մինչև 12 հազ. դրամ և ավելի ($1 - 479,48 դրամ է)։--0--