Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները հունվարին սպասարկել են 133 հազար 574 ուղևոր

06.02.2015, 15:33
2015թ. հունվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 133  հազար 574 ուղևոր, ինչը շուրջ 1 569 ուղևորով կամ 1,18 տոկոսով ավելի է 2014թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից, հաղորդում է Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները հունվարին սպասարկել են 133  հազար 574 ուղևոր
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2015թ. հունվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 133  հազար 574 ուղևոր, ինչը շուրջ 1 569 ուղևորով կամ 1,18 տոկոսով ավելի է 2014թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից, հաղորդում է Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

Հաշվետու ժամանակաշրջանում մեկնողների թիվը կազմել է 69 352 ուղևոր` 2014թ. նույն ժամանակահատվածի 69 384 ուղևորի դիմաց, իսկ ժամանողներինը` 64 222 (62 621 ուղևոր՝ 2014-ին):

Մեկնողների և ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմում է 5 130 մարդ` 2014թ. հունվարի 6 763-ի դիմաց:

«Արմենիա – Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն շահագործում է «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները` համաձայն 2001 թվականին կառավարության հետ 30 տարի ժամկետով ստորագրած կոնցեսիոն կառավարման պայմանագրի։ Ընկերության սեփականատերն արգենտինական American International Airports ընկերությունն է, որը պատկանում է արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանին (Eduardo Eurnekian)։ –0—