Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Օգոստոսի 1-ի դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 2563 հատ. ՊԵԿ

26.08.2024, 11:25
2024 թվականի համար մաքսային արտոնությամբ նախատեսված է երրորդ երկրներից ՀՀ ներմուծել 7400 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց
Օգոստոսի 1-ի դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 2563 հատ. ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ․ օգոստոսի 1-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրի ներքո դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտայի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 2563 հատ։ 

Հիշեցնենք, որ 2024 թվականի համար մաքսային արտոնությամբ՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով, նախատեսված է երրորդ երկրներից Հայաստան ներմուծել 7400 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց։

Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտայի շրջանակում երրորդ երկրներից ՀՀ փաստացի ներմուծված (հայտարարագրված) տրանսպորտային միջոցների քանակի վերաբերյալ տեղեկատվությունը՝ յուրաքանչյուր ամսվա 1-ի դրությամբ, հրապարակվում է ՊԵԿ պաշտոնական կայք էջի «Մաքսային վիճակագրություն» բաժնի «Հաշվետվություն 3-րդ երկրներից ՀՀ ներմուծված էլեկտրաշարժիչով որոշ տրանսպորտային միջոցների վերաբերյալ» ենթաբաժնում։