Օտարերկրյա ներդրումների ծավալների կրճատումը Հայաստանում համապատասխանում է միջազգային միտումներին. ԱԺ հանձնաժողովի ղեկավար
01.08.2013,
17:42
Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ծավալների կրճատումը 2013 թվականի առաջին եռամսյակում համապատասխանում է միջազգային միտումներին, հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ծավալների կրճատումը 2013 թվականի առաջին եռամսյակում համապատասխանում է միջազգային միտումներին, հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը։
«Անորոշությունների և ճգնաժամերի ընթացքում կրճատվում են, նախևառաջ, ներդրումների ծավալները։ Այսօր աշխարհում չկա որևէ երկիր, որտեղ այս տարի ներդրումների աճ նկատվեր»,– հինգշաբթի ասաց Մինասյանը լրագրողներին։
ԱՊՀ երեք երկրներում «ԱՌԿԱ» գործակալությունն օտարերկրյա ներդրումների աճի ցուցանիշներ է գտել 2013 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով։ Այսպես, նշվող ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների աճ է գրանցվել Ուզբեկստանում 13.2 տոկոսով, Ուկրաինայում` 76 տոկոսով և Բելառուսում` 18.2 տոկոսով։
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների համախառն ծավալը 2013 թվականի հունվար–մարտ ամիսներին (ստացված ոչ բանկային համակարգով և առանց պետական կառավարման) կազմել է 131 մլն դոլար` 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 11.9 տոկոսով։
Միաժամանակ Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ուղիղ ներդրումները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 57.7 մլն դոլար` կրճատվելով 35.4 տոկոսով։ -0-