Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանում պահածոների արտադրության ծավալը I եռամսյակում նվազել է 1,2%–ով` դառնալով 614,3 տոննա

12.05.2015, 14:02
Հայաստանում արտադրված պահածոների ծավալը 2015 թվականի առաջին եռամսյակում կազմել է մոտ 614,3 տոննա` տարվա ընթացքում կրճատվելով 1,2 տոկոսով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը։
Հայաստանում պահածոների արտադրության ծավալը I եռամսյակում նվազել է 1,2%–ով` դառնալով 614,3 տոննա
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում արտադրված պահածոների ծավալը 2015 թվականի առաջին եռամսյակում կազմել է մոտ 614,3 տոննա` տարվա ընթացքում կրճատվելով 1,2 տոկոսով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն`այս տարվա հաշվետու ժամանակահատվածում մսի պահածոների արտադրությունն աճել է մոտ 2,1 անգամ, որի ծավալը կազմել է 59,7 տոննա` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 28,4 տոննայի դիմաց։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է մոտ 189,9 տոննա բանջարեղենի պահածո (չհաշված պահածոյացված լոլիկը)` նախորդ տարվա առաջին եռամսյակում գրանցված 129,9 տոննայի դիմաց (49,6 տոկոսի աճ)։

ԱՎԾ–ի համաձայն` հաշվետու ամիսներին արտադրվել է 94,2 տոննա պահածոյացված լոլիկ` նախորդ տարվա հունվար–մարտին գրանցված 261,7 տոննայի դիմաց։ Բացի այդ, մրգային պահածոների արտադրության ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 160,7 տոննա (4,2 տոկոսի անկում)։

Միաժամանակ կետչուպի արտադրության ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 55,5 տոննա` 2014 թ.–ի առաջին եռամսյակում  գրանցված 29,3 տոննայի դիմաց, իսկ բնական հյութերի արտադրության ծավալը` 3 314,4 հազար լիտր` 2014 թ.–ի հունվար–մարտին գրանցված 281,2 հազար լիտրի դիմաց  (1 տոկոսի աճ)։–0–