Ձկան փափկամիս արտադրող խոշորագույն ընկերությունը փակում է իր բիզնեսը Ռուսաստանում
15.05.2014,
10:51
Ձկան փափկամիս արտադրող Pacific Andes չինական խոշորագույն ընկերությունը փակում է իր բիզնեսը ռուսական շուկայում։ Վերջին երկու տարում չինացիները կրկնակի անգամ կրճատել են ռուսական ձողաձկից պատրաստվող ապրանքների հասույթը, և ինչպես կանխատեսում են վերլուծաբանները, միջնաժամկետ հեռանկարում կարող են սկսել համագործակցել այլ երկների ձկնորսների հետ։ Ռուսական շուկայից չինական հսկայի հեռանալուց հետո տարածաշրջանում ամրապնդվում են Մաքսիմ Վորոբյովի և Գլեբ Ֆրանկի «Русское море – Добыча» ընկերության դիրքերը։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. Ձկան փափկամիս արտադրող Pacific Andes չինական խոշորագույն ընկերությունը փակում է իր բիզնեսը ռուսական շուկայում։ Վերջին երկու տարում չինացիները կրկնակի անգամ կրճատել են ռուսական ձողաձկից պատրաստվող ապրանքների հասույթը, և ինչպես կանխատեսում են վերլուծաբանները, միջնաժամկետ հեռանկարում կարող են սկսել համագործակցել այլ երկների ձկնորսների հետ։ Ռուսական շուկայից չինական հսկայի հեռանալուց հետո տարածաշրջանում ամրապնդվում են Մաքսիմ Վորոբյովի և Գլեբ Ֆրանկի «Русское море – Добыча» ընկերության դիրքերը։
2014 ֆինանսական տարվա առաջին կեսում (ավարտվել է մարտի 28–ին) China Fishery–ին, որը մտնում է Pacific Andes խմբի մետ, 53 տոկոսով կրճատել է ռուսական ձողաձկից պատրաստված ապրանքների իրացումից ստացված հասույթը` նախորդ ֆինանսական տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հասցնելով 105,3 մլն դոլարի, նշվում է ընկերության հաշվետվության մեջ։ Միաժամանակ չինացի ձկնարդյունաբերողները 540 տոկոսով ավելացրել են Պերուի ջրերի ձկից պատրաստված արտադրանքի վաճառքը` հասցնելով 203,5 մլն դոլարի։ Pacific Andes–ի ֆիանսանական տարվա վեց ամիսների ընդհանուր հասույթն աճել է 20,1 տոկոսով` հասնելով 325,1 մլն դոլարի։
Moody’s գործակալության վերլուծաբանները, մեկնաբանելով հաշվետվությունը, կանխատեսում են, որ China Fishery–ն հետագայում ևս նվազեցնելու է ռուսական ձկից պատրաստվող ապրանքների արտադրությունը, քանի որ ընկերության ռազմավարությունը նախատեսում է այդ տարածաշրջանում բիզնեսի ամբողջական ավարտ։ Չինացիները չեն թաքցնում, որ նման ծրագրեր ունեն։ Այս տարվա մարտին China Fishery–ին տեղեկացրել է, որ հրաժարվում է երկարաժամկետ պայմանագրերով աշխատել ռուսական ձկնաբուծական ընկերությունների հետ և ձուկ գնելու գործընթաց է սկսում գործարքային շուկայում, հաղորդում է РБК–ն։–0–