Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 29, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

Պապոյան․ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել համաձայնություն՝ Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի փոխադրման մասին

27.01.2026, 21:47
Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել համաձայնություն՝ Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի և բիտումի երկաթուղային փոխադրման մասին, հայտարարել է էկոնոմիկայի նախարարը
Պապոյան․ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել համաձայնություն՝ Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի փոխադրման մասին

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի․/ԱՌԿԱ/. Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել համաձայնություն՝ Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի և բիտումի երկաթուղային փոխադրման մասին։

Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: 

«Մեր գործարարները արդեն կարող են օգտվել այդ հնարավորությունից ևս» -գրել է Պապոյանը։

Ավելի վաղ Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել էր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հեղուկացված գազի ներկրման պլանների մասին՝ կապված ներմուծման հետ ծագած դժվարությունների հետ։ Հիմնական պատճառները կապված էին այն հանգամանքի հետ, որ մատակարարումներն իրականացվում են Իրանից և Ռուսաստանից։ Իրանի դեպքում սահմանափակումները պայմանավորված են հայտնի հանգամանքներով, իսկ Ռուսաստանի դեպքում՝ Վերին Լարսի անցակետում տիրող իրավիճակով։