Փաշինյանը ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 16-րդ ծրագիրը՝ կոմունալ վճարների փոխհատուցման մասով (ՎԻԴԵՈ)
30.04.2020,
21:51
Փաշինյանը ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 16-րդ ծրագիրը՝ կոմունալ վճարների փոխհատուցման մասով. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 16-րդ ծրագիրը՝ կոմունալ վճարների փոխհատուցման մասով:
Հայաստանի կառավարությունն ընդունել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 15 ծրագիր: Դրանցից վեցը վերաբերում են բիզնեսի տնտեսական օգնությանը (գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, ՓՄՁ, միկրոբիզնես և այլ ոլորտներ), ութը՝ բնակչության տարբեր խմբերի սոցիալական աջակցությանը, ևս մեկը՝ բնապահպանական (ափամերձ ծառերի տնկում՝ օգտագործելով ուռենու տնկիներ):
«Մինչ այս մենք օգնում էինք այն բաժանորդներին, ովքեր մինչև 10,000 դրամ էլեկտրաէներգիայի սպառում ունեն, այժմ մենք որոշել ենք աջակցել այն բաժանորդներին, ովքեր փետրվար ամսվա ընթացքում ունեցել են էլեկտրաէներգիայի 10,001-ից մինչև 25,000 դրամ, իսկ գազի`30,001 հազար-ից մինչև 40,000 դրամի սպառում », - ասաց նա: Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը կփոխհատուցի այդ բաժանորդների ծախսերի 30% -ը: Նա նշեց, որ ծրագրի շահառուները կլինեն էլեկտրական ցանցերի 207.837 բաժանորդ և գազի մատակարարման 81․697 բաժանորդ:
Նրա խոսքով՝ ծրագրի երրորդ կետի համաձայն՝ այն բաժանորդները, ում մարտ ամսվա ջրի սպառումը մինչև 3 հազար դրամ է կազմել, ծախսի 50 %-ը նույնպես կփոխհատուցվի: Այս ծրագրի շահառուները, ինչպես նշել է Վարչապետը, կդարնա 424.972 մարդ:-0-

Փաշինյանը շեշտեց, որ 16-րդ ծրագրի երկրորդ կետը վերաբերում է այն գյուղերին, որտեղ գազ չի մատակարարվում: Ըստ Փաշինյանի, երկրում կա 310 այդպիսի գյուղ։
"Մենք որոշեցինք, որ փոխհատուցենք այս գյուղերի բնակիչների սպառած էլեկտրաէներգիայի գումարի 50% -ը՝ բացի նախկին փոխհատուցումների: Պարզվում է, որ արդյունքում փետրվար ամսվա համար վճարումները փոխհատուցվելու են նույնիսկ մինչև 70%", - ասաց կառավարության ղեկավարը: