Рейтинг@Mail.ru
USD
367.87
EUR
426.69
RUB
5.1458
GEL
137.57
2026 թ. մայիսի 21, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+19

Պաշտոնական գրություն չենք ստացել. Պապոյանը՝ ՀՀ-ից ծաղիկների ներմուծման նկատմամբ «Ռոսսելխոզնաձոր»-ի ժամանակավոր սահմանափակումների մասին

Այսօր, 14:44
ՀՀ էկոնոմիկայի նախարարը  հայտարարել է, որ «Ռոսսելխոզնաձոր»ից դեռևս պաշտոնական գրություն չի ստացվել՝ ՀՀ-ից ծաղիկների ներմուծման նկատմամբ «Ռոսսելխոզնաձոր»-ի ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ
Պաշտոնական գրություն չենք ստացել. Պապոյանը՝ ՀՀ-ից ծաղիկների ներմուծման նկատմամբ «Ռոսսելխոզնաձոր»-ի ժամանակավոր սահմանափակումների մասին

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ «Ռոսսելխոզնաձոր»ից դեռևս պաշտոնական գրություն չի ստացվել՝ ՀՀ-ից ծաղիկների ներմուծման նկատմամբ «Ռոսսելխոզնաձոր»-ի ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ։

«Պաշտոնական գրություն չենք ստացել այդ մասով, չեմ կարող մեկնաբանել։ Գիտեմ, որ «Ռոսսելխոզնաձոր»-ից մասնագետներ կան և կոնկրետ ընկերություններում ուսումնասիրություն են իրականացնում։ Դրանք ընկերություններ են, որոնց դեպքում փակ էր։ Եթե դրական եզրակացության լինի, կբացվի նրանց համար արտահանման հնարավորությունը»,- ասաց Պապոյանը ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ դրանք ընթացիկ աշխատանքային իրավիճակներ են։

Պապոյանը չի բացառել նաև, որ Հայաստանում կան որոշ ուժեր, որոնք փորձում են որոշակիորեն այնպիսի իրավիճակ ստեղծել, որ հայ արտադրողներն ու ֆերմերները ՌԴ-ում խնդիրների առաջ կանգնեն։

«Մենք այդպիսի տեղեկատվություններ պարբերաբար ստանում ենք, բայց նաև զուգահեռաբար կարողանում ենք այդ խնդիրները լուծել։ Օրինակ՝ Wildberries-ի և Ozon-ի դեպքում մեծ հաշվով արդեն լուշված է»,- ասաց նախարարը։

Պապոյանն արձանագրեց նաև լուրջ հաջողություններ դիվերսիֆիկացիայի մասով։

«2026 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Հայաստանից արտահանումը դեպի Չինաստան կրկնապատկվել է։ Կրկնապատկվել է նաև Հայաստանից ԵՄ արտահանումը», - նշեց նախարարը։

Ավելի վաղ «Ռոսսելխոզնաձոր»ից հայտնել էին, որ 2026 թ․-ի մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ կմտցնի Հայաստանում աճեցվող և առաքվող ծաղկային արտադրանքի ներմուծման նկատմամբ։

Նշվում է, որ որոշումն ընդունվել է Ռուսաստանի բուսասանիտարական անվտանգության ու արտահանման ներուժը պաշտպանելու համար, և այն կգործի մինչև ջերմոցային տնտեսությունների տեսչական ստուգումների ավարտը և դրանց արդյունքների վերլուծության ամփոփումը։