Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Եվրոպացի գործընկերները պաշտպանել են Գազպրոմի նախագահին

15.05.2014, 11:22
Եվրոպացի գործընկերների ջանքերի շնորհիվ Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլերի ազգանունը հանել են ԵՄ–ի պատժամիջոցների ցանկում հայտնված մարդկանց ցուցակից։ Այս մասին գրում է «Վեդոմոստի» թերթը։
Եվրոպացի գործընկերները պաշտպանել են Գազպրոմի նախագահին
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./ԱՌԿԱ/. Եվրոպացի գործընկերների ջանքերի շնորհիվ Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլերի ազգանունը հանել են ԵՄ–ի պատժամիջոցների ցանկում հայտնված մարդկանց ցուցակից։ Այս մասին գրում է «Վեդոմոստի» թերթը։

Միլերը կարող էր հայտնվել պատժամիջոցների ցուցակում, որը ԵՄ–ն հրապարակել էր մայիսի 12–ին։ Այդ ցուցակում ընդգրկվել է 13 մարդ և 2 իրավաբանական անձ` «Չերնոմորնեֆտեգազ» և «Ֆեոդոսիա» ընկերությունները։ Միլերի ազգանունը հանել են այդ ցուցակից։ Այս մասին հրատարակությանը պատմել է անհայտ ներդրումային մի բանկիր, «ով ծանոթ է ռուսական և եվրոպական նավթագազային ընկերությունների ղեկավարների հետ և մոտ է կանգնած «Գազպրոմին»»։

Նրա խոսքով` պատրաստման փուլում պատժամիջոցների ցուցակները հայտնվել են նավթագազային ընկերությունների ձեռքում։ Նրանք էլ իրենց հերթին հասել են նրան, որ Միլերի ազգանունը հանվել է ցուցակից այն պատրվակով, որ պատժամիջոցները կդժվարացնեն աշխատանքը Գազպրոմի հետ։

«Իշխանությունների կողմից լսելի լինելը հեշտ չէր, պահանջվեց մեծ թվով զանգեր կատարել արձագանք ստանալու համար», – հրատարակությանը պատմել է մեկ այլ եվրոպական նավթագազային ընկերության ներկայացուցիչը։ Միաժամանակ հրատարակության տվյալներով` Միլերին պաշտպանել են ֆրանսիական, գերմանական և իտալական նավթագազային ընկերությունները։

Ընկերությունները պաշտոնապես չեն մեկնաբանել այդ հարցը։ Total–ի ներկայացուցիչը պարբերականին հայտնել է, որ իրեն հայտնի չէ, թե իր ընկերությունը Միլերին պաշտպանել է, թե ոչ։ Shell–ում, E. On–ում, Enel–ում և Գազպրոմում մեկնաբանություններից հրաժարվել են։ OMV–ում, GdF–ում, BP–ում և ԵՄ–ում «Վեդոմոստի» հրատարակության հարցերին չեն պատասխանել։

Եվրամիության պաշտոնական ամսագիրը երկուշաբթի` մայիսի 12–ի երեկոյան հրապարակել է պատժամիջոցների նոր ցուցակը, որում հայտնվել է 13 մարդ և Ղրիմում գործող երկու ընկերություն` «Չերնոմորնեֆտեգազը» և «Ֆեոդոսիան»։ ԵՄ–ից հետո պատժամիջոցների իր ցուցակն ընդլայնել է նաև Կանադան։ Կանադայի կառավարության կայքում տեղադրված տեղեկության համաձայն` այդ ցուցակում ներառվել է վեց ռուսաստանցի և Ուկրաինայի վեց քաղաքացի։

ԵՄ–ի ցուցակում հայտնվել են ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Վոլոդինը, ով, ԵՄ–ի կարծիքով, «պատասխանատու է Ղրիմի բռնակցման գործընթացում քաղաքական ինտեգրացիայի համար», Օդադեսանտային զորքերի հրամանատար Վլադիմիր Շամանովը, «ով պատասխանատու է Ղրիմում զինված ուժերի կազմավորման համար», Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Պլիգինը, «ով պատասխանատու է Ղրիմի բռնակցման մասին օրենքի ընդունումը դյուրացնելու համար»։–0–