Պատգամավորը իրատեսական է համարում ՀԾԿՀ–ի` էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշման կասեցումը
24.06.2015,
15:33
«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Թևան Պողոսյանը իրատեսական է համարում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշման կասեցումը։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Թևան Պողոսյանը իրատեսական է համարում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշման կասեցումը։
ՀԾԿՀ–ն հունիսի 17–ին որոշում է ընդունել օգոստոսի 1–ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 1 կՎտ/ժ–ի դիմաց 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոս)։ Ընդ որում, ՀԵՑ–ն իր հայտում մտադիր էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։
Ի նշան բողոքի`«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Երկուշաբթի երեկոյան նրանք շարժվել էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյանի պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։
Հունիսի 23–ի վաղ առավոտյան ոստիկանությունը ցրեց ցույցը ջրցան մեքենաների միջոցով։ Շուրջ 240 մարդ բերման էր ենթարկվել ոստիկանական բաժիններ։ Տուժել է 25 մարդ։
Ակցիան վերսկսվեց նախօրեին երեկոյան։ Ազատության հրապարակում հավաքված ցուցարարները կազմակերպեցին երթ դեպի նախագահի նստավայր, սակայն նրանց ճանապարհը կրկին փակեցին ոստիկանական շարասյունները։ Հիմա Բաղրամյան պողոտան կրկին արգելափակված է։
«Ոչ մի անհնարին բան չկա, նույն ՀԾԿՀ–ն կարող է կասեցնել իր որոշումը։ Մենք դեռ ժամանակ ունենք մինչև օգոստոսի 1–ը` քննարկումներ անցկացնելու, որոշումը վերանայելու համար», – ասաց Պողոսյանը չորեքշաբթի ասուլիսի ժամանակ։
Պատգամավորը նշեց, որ ողջ գիշեր ցուցարարների հետ գտնվել է Բաղրամյան պողոտայում։ «Մենք իսկապես փայլուն երիտասարդություն ունենք։ Սկզբում որոշակի լարվածություն կար ցուցարարների և ոստիկանության միջև, սակայն գիշերը խաղաղ անցավ», – ավելացրեց նա։
Պողոսյանը հույս հայտնեց, որ երիտասարդների ջանքերն արդյունք կբերեն, բռնության դեպքերը չեն կրկնվի, և հարցը կլուծվի քաղաքակիրթ մեթոդներով։ –0–