Պատգամավորը կոչ է անում Հայաստանի կառավարությանը ստուգել երկրի էներգետիկ օբյեկտների գործունեությունը
11.06.2014,
15:41
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքոնյանը կոչ է անում Հայաստանի կառավարությունը ստուգել երկրի էներգետիկ օբյեկտների գործունեությունը։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքոնյանը կոչ է անում Հայաստանի կառավարությունը ստուգել երկրի էներգետիկ օբյեկտների գործունեությունը։
«Նախորդ տարի էլեկտրաէներգիայի գների 26 տոկոս բարձրացումից հետո սակագինը կրկին բարձրանում է 10 տոկոսով, ինչի հետևանքով տարվա ընթացքում բարձրացումը կազմում է գրեթե 40 տոկոս»,– չորեքշաբթի ասաց Մելքոնյանը` ելույթ ունենալով խորհրդարանում։
Ըստ նրա, դա էներգետիկ ոլորտում ստեղծված իրավիճակի արդյունք է, երբ Հայկական ԱԷԿ–ը պլանային նորոգման ընթացքում մնաց սահմանված ժամկետից ավելի, անկում գրանցվեց ՀԷԿ–ում էլեկտրաէներգիայի արտադրությունում ցածր ջրառի պատճառով, մասնավորապես, էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 500 մլն կՎտ/ժամով Հայաստանի տարեկան 7 մլրդ կՎտ/ժամ տարեկան ծավալի դեպքում։
Բացի այդ, ինչպես նշեց պատգամավորը, այս տարի ճապոնական վարկի միջոցներով արդիականացված Երևանյան ՋԷԿ–ը կսկսի վճարել վարկային պարտավորությունները, իսկ ԱԷԿ–ում կբարձրացվեն անվտանգության ծախսերը, որոնք փաստորեն կվճարի բնակչությունը։
«Փաստորեն, այդպիսի խոշոր էներգետիկ ձեռնարկություններն աշխատում են զրոյական շահույթով, ինչը գործնականում անհնար է, և պետությունը պետք է նրանց գործունեության ստուգում անցկացնի և պարզի պատճառները»,– ասաց Մելքոնյանը։
Բացի այդ, պատգամավորը տարօրինակ համարեց այն, որ «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն, մենաշնորհային դիրք ունենալով շուկայում, սնանկության եզրին է։ Այդ կապակցությամբ նա պահանջեց ստուգում անցկացնել նաև այդ ընկերությունում։
Ավելի վաղ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում հրապարակվել էր հաղորդագրություն, որում ասվում էր, որ էլեկտրաէներգիայի գործող սակագները Հայաստանի բոլոր սպառողական խմբերի համար նախատեսվում է բարձրացնել 3.8-4.3 դրամով` 1 կՎտ/ժամի դիմաց (ներառյալ` ԱԱՀ)։
ՀԾԿՀ–ն 2013 թվականի հունիսի 7–ին որոշում է ընդունել, որ 1 կՎտ.ժ էլեկտրաէներգիային ցերեկային սակագինը բնակչության համար կկազմի 38 դրամ (հաշվի առնելով ԱԱՀ–ն)` գործող 30 դրամի փոխարեն, իսկ գիշերային սակագինը` 28 դրամ (հաշվի առնելով ԱԱՀ–ն)` 25 դրամի փոխարեն։ Որոշումն ուժի մեջ է մտել 2013 թվականի հունիսի 7–ից։ ($1 –ը` 412 դրամ). –0--