Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 13, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

ՀՀ նախագահը կարծում է, որ անհրաժեշտ է ակտիվացնել դիվանագիտության տնտեսական բաղադրիչը

02.06.2014, 19:41
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 2-ին հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
ՀՀ նախագահը կարծում է, որ անհրաժեշտ է ակտիվացնել դիվանագիտության տնտեսական բաղադրիչը
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 2-ին հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հանրապետության նախագահը ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմի ուշադրությունը հրավիրել է դիվանագիտության տնտեսական բաղադրիչի ակտիվացման անհրաժեշտության վրա:

Նախագահն ընդգծել է, որ հանրապետությունում օտարերկրյա ներդրումներ ապահովելու համար անհրաժեշտ է առավել ճանաչելի դարձնել հայաստանյան տնտեսությունը և ճիշտ ներկայացնել Հայաստանում ներդրումներ կատարելու առավելությունները:

Դրանց թվում, Նախագահի համոզմամբ, կարևոր նշանակություն ունի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության որոշումը:-0-