Հայաստանում պետք է կարգավորել արժույթի փոխանակման կետերի գործունեությունը. ԿԲ ղեկավար
19.05.2014,
19:23
Հայաստանում պետք է կարգավորել արժույթի փոխանակման կետերի գործունեությունը, հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` երկուշաբթի ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում պետք է կարգավորել արժույթի փոխանակման կետերի գործունեությունը, հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` երկուշաբթի ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում։
Ըստ նրա, Հայաստանում արտարժույթի փոխանակման ոչ բոլոր կետերն են բավականին թափանցիկ աշխատում։
«Վերջին տարիներին ԿԲ–ն ձգտում է ուժեղացնել արտարժույթի փոխանակման կետերի և դրանց լիցենզավորման նկատմամբ պահանջները երկու պատճառով։ Նախևառաջ, մենք կարծում ենք, որ մեր երկրի տնտեսության համար դրանք չափազանց շատ են։ Երկրորդ` բազմաթիվ ինստիտուտներ, այդ թվում` առևտրային բանկերը, արտարժույթի փոխանակում են իրականացնում ավելի թափանցիկ և քաղաքակիրթ ձևով»,– նշեց Ջավադյանը։
Նա նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում տարեկան փակվում է մի քանի տասնյակ այդպիսի կետ։
«Դրանցից շատերը սպասարկում են ոչ այնքան բնակչությանը, որքան ստվերային տնտեսությունը։ Իհարկե, ոչ բոլորը, և ես չեմ ցանկանում, որ բիզնեսը փակվի, բայց, օրինակ, մեր անվտանգության աշխատակիցները դեպք են բացահայտել, երբ առևտրային կենտրոնում երկաթյա դռան հետևում փոխանակման կետ է գործել, որտեղ երկու անձ բավականին խոշոր գումարներ են շրջանառել։ Այդպիսի կետերը, անշուշտ, փակել պետք է»,– ավելացրեց նա։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի Ազգային ժողովին առաջարկեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում վերընտրել Արթուր Ջավադյանին։
Հայաստանի Սահմանադրության համաձայն, ԿԲ նախագահը նշանակում է խորհրդարանը նախագահի առաջարկով վեցամյա ժամկետով։ -0-