Հայաստանի բնակչությունը պետք է կենտրոնացնի ուժերը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի համար. փորձագետ
03.06.2015,
16:20
Հայաստանի բնակչությունը պետք է կենտրոնացնի ուժերը և պայքարի էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, կարծում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ի նախագահ Բաբկեն Պիպոյանը
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բնակչությունը պետք է կենտրոնացնի ուժերը և պայքարի էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, կարծում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ի նախագահ Բաբկեն Պիպոյանը
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն մայիսի 8–ին ՀԾԿՀ ներկայացրեց սպառողների համար 17,08 դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտ, ըստ որի` առաջարկվում է ցերեկային սակագինը (7:00-23:00) ներկա 41,85 դրամի փոխարեն դարձնել 58,93 դրամ, իսկ գիշերային սակագինը (с 23:00 до 7:00)` 31,85 դրամից դարձնել 48,93 դրամ։
Պիպոյանի խոսքերով` էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը կբերի մյուս ապրանքների թանկացման։
«Անցյալ տարի, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» հայտ ներկայացրեց սակագների 13 տոկոսով բարձրացման մասին, ասվել էր, որ հետագա թանկացում չի սպասվում։ Այն պահի դրությամբ ասվել էր, որ ՀԷՑ–ն ուզում է մարել պարտքերը, բայց ես կարծում եմ, որ այդ պարտքերի առաջացման համար մեղավոր է կառավարությունը», – չորեքշաբթի լրագրողներին ասաց Պիպոյանը։
Փորձագետը գտնում է, որ նման գների բարձրացման քաղաքականությունն անհեթեթ է և վատ կառավարման արդյունք։
«Նրանք գիտակցում են, որ թանկացումը կբերի ավելի քիչ էլեկտրաէներգիայի օգտագործման», – նշեց Պիպոյանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ–ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որի գործունեության հիմնական ուղղությունն է բաշխել էլեկտրաէներգիան Հայաստանի սպառողներին, այդ թվում բնակչությանը (1 դոլարը` 478,05 դրամ)։–0–