Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

Ամենաքիչը 15 հազար ձեռնարկություն կարող է ի հայտ գալ ՀՀ կառավարության կողմից ՓՄՁ-ների աջակցության շնորհիվ

30.10.2014, 14:22
Ամենաքիչը 10-15 հազար նոր ընկերություններ կարող են հայտնվել շուկայում փոքր և միջին բիզնեսի ոլորտում` Հայաստանի կառավարության իրականացրած բարեփոխումների շնորհիվ, կարծում է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Ամենաքիչը 15 հազար ձեռնարկություն կարող է ի հայտ գալ ՀՀ կառավարության կողմից ՓՄՁ-ների աջակցության շնորհիվ
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամենաքիչը 10-15 հազար նոր ընկերություններ կարող են հայտնվել շուկայում փոքր և միջին բիզնեսի ոլորտում` Հայաստանի կառավարության իրականացրած բարեփոխումների շնորհիվ, կարծում է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«ՓՄՁ-ների հատվածի համար իրավիճակը բավականին բարենպաստ է: Ես ուրախ եմ, որ կառավարությունը մի շարք բարեփոխումներ է իրականացրել: Դա մեծ հնարավորություններ է ստեղծում ոլորտի զարգացման համար», - ասաց Մակարյանը «ԱՌԿԱ» գործակալությանը:

Նրա խոսքերով՝ այժմ Հայաստանում գործում է մոտ 70 հազար ՓՄՁ, որոնցից 50 հազարը՝ միկրո և փոքր ձեռնարկություններ են, իսկ 10 հազարը ներկայացնում են միջին բիզնեսը: Հայաստանում ՀՆԱ-ում ՓՄՁ-ի մասնաբաժինը կազմում է 43 տոկոս:

«Մեր բիզնեսը բևեռացված է. միկրո և փոքր բիզնեսը ներկայացված է մեծ թվով ընկերություններով, սակայն միաժամանակ հատվածն ապահովում է հարկային մուտքերի ընդամենը մոտ 5-6 տոկոսը: Մյուս կողմից խոշոր բիզնեսն է, որը փոքր թվով ձեռնարկությունների դեպքում ՀՆԱ-ում և հարկերում մեծ մասնաբաժին ունի», - ասաց Մակարյանը:

Նրա կարծիքով՝ դա պայմանավորված է նրանով, որ փոքր բիզնեսն աշխատում է ցածր արդյունավետությամբ, և այն բարձրացնելու համար հարկավոր է ավելացնել բնակչության վճարունակությունը, մրցունակության հավասար պայմաններ ապահովել բոլոր ընկերությունների համար:

Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի տվյալների համաձայն՝ Հայաստանում ստվերային տնտեսության մասնաբաժինն այսօրվա դրությամբ կազմում է մոտ 35-40 տոկոս:-0-