Հայաստանում մետաղի հանքավայրերից պոչամբարների վերամշակման նախագծին շուրջ 200 մլն դոլար կուղղվի
16.10.2014,
15:19
Հայաստանում մետաղի հանքավայրերից պոչամբարների վերամշակման նախագծին շուրջ 200 մլն դոլար կուղղվի, հինգշաբթի կառավարության նիստում հայտնեց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանը։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում մետաղի հանքավայրերից պոչամբարների վերամշակման նախագծին շուրջ 200 մլն դոլար կուղղվի, հինգշաբթի կառավարության նիստում հայտնեց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանը։
Կառավարությունը հավանություն է տվել «Մտադրությունների մասին» հուշագրի նախագծին:
ՀՀ կառավարությունը, «Քրոնիմետ Մայնինգ» բաժնետիրական ընկերությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, VSEI ձեռնարկությունների խումբը և «Ալյոտիգ» ՍՊԸ-ն հանդես են գալիս մի ծրագրի շրջանակում, որի նպատակն օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում առաջացած լցակույտերի (պոչամբարներ) ապարների վերամշակումն է:
Ըստ Շահվերդյանի, նախագծով ենթադրվում է Հայաստանում նոր ծրագիր իրականացնել` պոչամբարների ու մետաղյա օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում առաջացած հանքաքարերի արդյունավետ և խորը վերամշակում։
«Սա նոր տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս թափոնների` մինչև 95-98 տոկոս մաքրության վերամշակում իրականացնել, ինչը բարձր ցուցանիշ է համարվում և կարող է բավականին լուրջ ծրագիր դառնալ Հայաստանի համար»,– ասաց Շահվերդյանը։
Ըստ նրա, մինչև դեկտեմբեր ծրագրվում է աշխատանքային խումբ ստեղծել, որը կանցկացնի համակողմանի գնահատում, այդ թվում` կդիտարկի օրենսդրական անհրաժեշտ կարգավորման հնարավորությունն ու երկու ամսում ծրագիր և բիզնես–պլան կներկայացնի։
«Մենք նախագծի հետ բավականին մեծ ակնկալիքներ ենք կապում»,– ասաց փոխնախարարը, ընդգծելով, որ դրա իրագործումը թույլ կտա մոտ 1800 նոր աշխատատեղեր բացել։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, հանքարդյունաբերության և Հայաստանում բաց հանքահորերի մշակման ծավալը հունվար–օգոստոսին կազմել է 127.9 մլրդ դրամ` 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 10.7 տոկոսով։ -0-