Փոխըմռնման հուշագիր է ստորագրվել Հայաստանի և ՌԴ կադաստրի մարմինների միջև
17.05.2013,
14:51
Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ՌԴ պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրության դաշնային ծառայության միջև, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ՌԴ պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրության դաշնային ծառայության միջև, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում հուշագրի ստորագրման մասին հայտնեց Ռուսաստանի Դաշնության կադաստրի դաշնային ծառայության ղեկավար Նատալյա Անտիպինան։
Նա հույս հայտնեց, որ այն կնպաստի երկկողմ համագործակցության զարգացմանը:
Անտիպինան նշել է նաև, որ տպավորված է այս բնագավառում Հայաստանի ձեռքբերումներով, ինչի արդյունքում մեր երկիրը մեծ առաջընթաց է գրանցել նաև Doing Business զեկույցում՝ վարկանիշային աղյուսակում գերազանցելով նաև Ռուսաստանին:
Համաշխարհային բանկի «Doing Business 2013» զեկույցում Հայաստանն իր դիրքերը բարելավել է 18 կետով` 185 երկրների թվում զբաղեցնելով 32–րդ տեղը։
Սարգսյանն իր հերթին կարևորել է երկու երկրների կադաստրային մարմինների միջև կապերի զարգացումը և ընդլայնումը, ինչը կնպաստի փորձի փոխանակմանն ու այս բնագավառում բարեփոխումների իրականացմանը:
Տեղեկացվել է, որ առաջիկայում տեղի է ունենալու ԱՊՀ երկրների կադաստրային մարմինների համատեղ կոնֆերանս, որում կդիտարկվեն առկա խնդիրներն ու դրանց լուծման եղանակները:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև կադրերի վերապատրաստման, արխիվային նյութերի թվայնացման, քարտեզագրության ու այլ ուղղություններով երկու երկրներում իրականացվող աշխատանքներին: -0-