Ճանապարհային ոստիկանության հատկացրած հաշվառման համարանիշներում փոփոխություններ կկատարվեն
19.03.2014,
18:18
Ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվող հաշվառման համարանիշներում փոփոխություններ կկատարվեն, հայտնում են Ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվող հաշվառման համարանիշներում փոփոխություններ կկատարվեն, հայտնում են Ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունից։
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվող հաշվառման համարանիշերում (բացի դեղին, կարմիր, երկնագույն հիմնագույների համարանիշերի, Ամենայն Հայոց Կաթողիկոսին սպասարկող թեթև մարդատար ավտոմոբիլի համարանիշերի, «Հյուրերին սպասարկող» և «Տարանցիկ» տեսակների համարանիշերի) նախատեսվում է կիրառել Հայաստանի Հանրապետության դրոշը։
Համարանիշներում նախատեսվում է օգտագործել տառերի և թվերի՝ առավել ընթեռնելի գրելատեսակներ` «սովորական երկար» հաշվառման համարանիշերում օգտագործվող տառերի չափերը մեծացվում են և հավասարեցվում թվերի չափերին, «քառակուսի» հաշվառման համարանիշների վահանակների չափերը մեծացվում են՝ 305x155 մմ չափի փոխարեն սահմանվում է 320x160 մմ չափ, ինչի արդյունքում մեծացվում են նաև դրանցում օգտագործվող տառերի և թվերի չափերը։Մոտոցիկլետների հաշվառման համարանիշների վահանակների չափերը փոքրացվում են՝ 305x155 մմ չափի փոխարեն սահմանվում է 220x174 մմ չափ, սակայն մեծացվում են նաև դրանցում օգտագործվող տառերի և թվերի չափերը, կցորդներին և կիսակցորդներին հատկացնելու համար սահմանվում են նաև 520x112 մմ չափերի համարանիշներ:
«Վերը նշված որոշմամբ ներկայում օգտագործվող հաշվառման համարանիշները պարտադիր փոխելու պահանջ կամ համարանիշների հատկացման համար սահմանված վճարների ավելացում նախատեսված չէ»,– նշված է հաղորդագրության մեջ:-0-