Рейтинг@Mail.ru
USD
384.51
EUR
452.41
RUB
4.8926
GEL
141.37
2025 թ. հուլիսի 3, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+18

Հայաստանում փողի զանգվածի ծավալը հուլիսին ավելացել է 0,9%–ով՝ հասնելով 1 602,4 մլրդ դրամի

01.09.2014, 13:55
Հայաստանում փողի զանգվածի ծավալը 2014 թ.-ի հուլիսի վերջին, այս տարվա հունիսի համեմատ, ավելացել է 0,9 տոկոսով՝ կազմելով 1 602,4 մլրդ դրամ:
Հայաստանում փողի զանգվածի ծավալը հուլիսին ավելացել է 0,9%–ով՝ հասնելով 1 602,4 մլրդ դրամի
ԵՐԵՎԱՆ, 1  սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում փողի զանգվածի ծավալը 2014 թ.-ի հուլիսի վերջին, այս տարվա հունիսի համեմատ, ավելացել է 0,9 տոկոսով՝ կազմելով 1 602,4 մլրդ դրամ:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱՎԾ-ից՝ հիմնվելով ԿԲ-ի նախնական տվյալների վրա, բանկային համակարգից դուրս գտնվող կանխիկի ծավալը մայիսի վերջին կազմել է մոտ 357,7 մլրդ դրամ՝ հունիսի վերջին գրանցված շուրջ 347,6 մլրդ դրամի դիմաց: Դրամով ցպահանջ ավանդները կազմել են 204,9 մլրդ դրամ՝ հունիսի վերջին գրանցված շուրջ 196,4 մլրդ դրամի դիմաց:

Դրամով ժամկետային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմել է մոտ 296,8 մլրդ դրամ՝ հունիսի վերջին գրանցված շուրջ 291,5 մլրդ դրամի դիմաց: Միաժամանակ արտարժույթով ավանդների ծավալը կազմել է շուրջ 743,1 մլրդ դրամ՝ հունիսի վերջին գրանցված 752 մլրդ դրամի դիմաց:

Դրամային բազմարկիչը հուլիսի վերջին կազմել է 2,04՝ հունիսի համեմատ նվազելով 0,19 կետով։ ($1-ը` 411,23 դրամ)-0-