Փողի զանգվածի ծավալը Հայաստանում փետրվարին աճել է 1,4%–ով` մինչև 1 514,8 մլրդ դրամ
01.04.2014,
14:13
Փողի զանգվածի ծավալը Հայաստանում 2014 թվականի փետրվարի վերջի դրությամբ, հունվարի համեմատ, աճել է 1,4 տոկոսով` կազմելով մոտ 1 514,8 մլրդ դրամ։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. Փողի զանգվածի ծավալը Հայաստանում 2014 թվականի փետրվարի վերջի դրությամբ, հունվարի համեմատ, աճել է 1,4 տոկոսով` կազմելով մոտ 1 514,8 մլրդ դրամ։
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից, հանրապետության Կենտրոնական բանկի նախնական տվյալների հիման վրա, կանխիկի ծավալը բանկային համակարգից դուրս փետրվարի վերջին կազմել է մոտ 338,4 մլրդ դրամ, դրամով ցպահանջ ավանդները կազմել են 185,4 մլրդ դրամ` հունվարին գրանցված 184,6 մլրդ դրամի դիմաց։
Դրամով ժամկետային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածի վերջում ավելի քան 275,4 մլրդ դրամ է կազմել` հունվարի վերջին գրանցված 270,2 մլրդ դրամի դիմաց։ Ընդ որում, արտարժույթով ավանդների ծավալը շուրջ 723 մլրդ դրամ է կազմել` հունվարի վերջին գրանցված 700,6 մլրդ դրամի դիմաց։
Միաժամանակ փողի բազմարկիչը փետրվարի վերջին 2,00 է կազմել՝ հունվարի համեմատ ավելանալով 0.09 կետով։ (1 դոլարը` 413,31 դրամ):-0-