Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանում փողի բազան մարտին աճել է 2,8%–ով և 779,4 մլրդ դրամ կազմել [

05.05.2014, 12:22
Փողի բազայի ծավալը Հայաստանում 2014 թվականի մարտի վերջին, փետրվարի համեմատ, աճել է 2,8%–ով և 779,4 մլրդ դրամ կազմել։
Հայաստանում փողի բազան մարտին աճել է 2,8%–ով և 779,4 մլրդ դրամ կազմել [
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. Փողի բազայի ծավալը Հայաստանում 2014 թվականի մարտի վերջին, փետրվարի համեմատ, աճել է 2,8%–ով և 779,4 մլրդ դրամ կազմել։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից, հանրապետության Կենտրոնական բանկի նախնական տվյալների հիման վրա, կանխիկի ծավալը բանկային համակարգից դուրս մարտի վերջին կազմել է մոտ 382,5 մլրդ դրամ` փետրվարի 385,2 մլրդ դրամի դիմաց։

Դրամով պարտադիր պահումների մեծությունը կազմել է 182,16 մլրդ դրամ` փետրվարի ավելի քանի 190.9 մլրդ դրամի դիմաց, իսկ արտարժույթով պահումների ծավալը` ավելի քանի 209,37 մլրդ դրամ` փետրվարի 171,3 մլրդ դրամից դիմաց։

Զուտ միջազգային պահուստները 2014 թվականի մարտի վերջին կազմել են 544,6 մլրդ դրամ` նախորդ ամսվա համեմատ նվազելով 1,84 %–ով։

Զուտ ներքին ակտիվների թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է շուրջ 234,7 մլրդ դրամ` փետրվարին գրանցված 203,37 մլրդ դրամից դիմաց։ ($1-ը` 413,59 դրամ)-0-