Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 29, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Հայաստանում փողի զանգվածի ծավալը դեկտեմբերին ավելացել է 2,4%–ով՝ հասնելով 1 689,8 մլրդ դրամի

04.02.2015, 16:33
Հայաստանում փողի զանգվածի ծավալը 2014 թ.-ի դեկտեմբերի վերջին, այս տարվա նոյեմբերի համեմատ, ավելացել է 2,4 տոկոսով՝ կազմելով 1 689,8 մլրդ դրամ:
Հայաստանում փողի զանգվածի ծավալը դեկտեմբերին ավելացել է 2,4%–ով՝ հասնելով 1 689,8 մլրդ դրամի
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում փողի զանգվածի ծավալը 2014 թ.-ի դեկտեմբերի վերջին, այս տարվա նոյեմբերի համեմատ, ավելացել է 2,4 տոկոսով՝ կազմելով 1 689,8 մլրդ դրամ:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱՎԾ-ից՝ հիմնվելով ԿԲ-ի նախնական տվյալների վրա, բանկային համակարգից դուրս գտնվող կանխիկի ծավալը դեկտեմբերի վերջին կազմել է մոտ 349,2 մլրդ դրամ՝ նոյեմբերի վերջին գրանցված շուրջ 346,45 մլրդ դրամի դիմաց: Դրամով ցպահանջ ավանդները կազմել են 183,9 մլրդ դրամ՝ նոյեմբերի վերջին գրանցված շուրջ 203,6 մլրդ դրամի դիմաց:

Դրամով ժամկետային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածում  կազմել է մոտ 299,9 մլրդ դրամ՝ նոյեմբերի վերջին գրանցված շուրջ 298,7 մլրդ դրամի դիմաց: Միաժամանակ արտարժույթով ավանդների ծավալը կազմել է ավելի քան 856,7 մլրդ դրամ՝ նոյեմբերի վերջին գրանցված 801,9 մլրդ դրամի դիմաց:

Դրամային բազմարկիչը դեկտեմբերի վերջին կազմել է 1,89՝ նոյեմբերի համեմատ կրճատվելով 0,38 կետով ($1-ը` 476,51 դրամ)-0-