ՀՀ վարչապետը Թուրքմենստանում կմասնակցի ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
25.05.2012,
12:16
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մայիսի 29-30-ը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադ` մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մայիսի 29-30-ը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադ` մասնակցելու Անկախ պետությունների
համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից:
Նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ անդամ պետությունների տնտեսա¬կան համագործակցության հետագա զարգացմանն ու ԱՊՀ կառույցների կատարելագործմանն ուղղված մի շարք հարցեր:
Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և պաշտոնատար այլ անձինք:--0--