Պուտինը հրաժարվել է արժույթի և կապիտալի շարժման սահմանափակումներ սահմանել
03.10.2014,
11:26
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանն է կանչում» ներդրումային համաժողովում հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունը չի ծրագրում արժութային կամ կապիտալի շարժման սահմանափակումներ սահմանել:

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանն է կանչում» ներդրումային համաժողովում հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունը չի ծրագրում արժութային կամ կապիտալի շարժման սահմանափակումներ սահմանել:
«Մենք մտադիր չենք արժութային կամ կապիտալի շարժման որևէ սահմանափակում սահմանել»,- ընդգծել է Պուտինը: Նրա կարծիքով, Կենտրոնական բանկը կկարողանա հաղթահարել ազգային արժույթի կայունությունն առանց լրացուցիչ քայլերի: «Ռուսաստանի բանկն ունի բավարար գործիքներ ֆինանսական կայունություն ապահովելու համար: Ավելացնեմ, որ Ռուսաստանի բանկի անցումը լողացող փոխարժեքի չի նշանակում հրաժարում արժութային ինտերվենցիաներից»,- ասել է Ռուսաստանի նախագահը, հաղորդում է РБК-ն:
Պուտինի կարծիքով, Ռուսաստանն ունի մի շարք ուժեղ գործոններ, որոնք կայունություն են ապահովում: «Չնայած արտաքին բացասական գործոնների, բյուջեի հավելուրդը կազմում է ավելի քան 900 մլրդ ռուբլի, իսկ դա կրկնակի շատ է, քան նույն տարվա նախորդ ժամանակահատվածում»,- ընդգծել է նա: Պահուստային ֆոնդերի ծավալը գերազանցում է Ռուսաստանի ՀՆԱ 9%-ը, իսկ գնաճը տարվա արդյունքներով կկազմի 7,5-7,6-ից 8 տոկոս:
«Դա իսկապես բարձր է նախորդ տարվա ցուցանիշներից: 2013 թվականին դա 6,5 տոկոս էր: Պատճառը նույնպես հայտնի է` որոշ սննդամթերքի գների աճը»,- ասել է Պուտինը:
Նա հայտնել է նաև Ռուսաստանի` շուկայական սկզբունքների վրա հիմնված տնտեսական քաղաքականության անփոփոխության մասին` «Ռազմավարական այս կուրսը մնում է անփոփոխ: Մեր գործունեության հիմքում առաջվա պես մակրոտնտեսական չափավոր քաղաքականությունն է»,- ասել է Պուտինը:
Տնտեսության առջև ծառացած հիմնական խնդիրները, նրա խոսքով, տնտեսության աճն է, արդյունաբերության և ենթակառուցվածքի թարմացումը, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կենսամակարդակի բարձրացումը:
Նախագահն ընդգծել է, որ հույս ունի, որ Պետդուման աշնանային և գարնանային նստաշրջանում կընդունի գործարար կլիմայի բարելավման օրենքների մնացած փաթեթը: «Մենք չենք ավելացրել բիզնեսի հարկային բեռը: Մենք չենք թաքցրել այդ բանավեճերը, բայց որոշել ենք հրաժարվել դրանից»,- ավելացրել է Ռուսաստանի նախագահը:
«Մենք անկեղծորեն ցանկանում ենք կառուցել աշխարհի համար բաց ուժեղ և բարգավաճող երկիր»,- ընդգծել է Պուտինը: Դա իրականացնելու առանցքային տարբերակն արդյունաբերական թռիչք կատարելն է: «Մեր խնդիրն առաջիկա տարիներին արդյունաբերական կտրուկ թռիչք կատարելն է, մշակող հատվածներում մրցունակ արտադրանք արտադրելու ընդունակ ազգային ընկերություններ ստեղծելը»,- ասել է նա:
Ըստ նրա, պետությունը պատրաստվում է օժանդակություն ցուցաբերել պատժամիջոցների ենթարկված հատվածներին և ընկերություններին, այդ թվում` կմասնակցի նաև բանկերի կապիտալների ավելացմանը:
Պուտինի խոսքով`առանձին հեռանկարներ են բացվում Ռուսաստանի առջև ԲՐԻԿՍ երկրների, Չինաստանի հետ համագործակցությունում և Եվրասիական միության շրջանակում: Ռուսաստանն այդ երկրների հետ կփորձի հաշվարկներ անել ռուբլով: «Հետագայում մտադիր ենք ակտիվորեն օգտագործել ազգային արժույթներն էներգառեսուրսների առևտրի ժամանակ, ինչպես Չինաստանի, այնպես էլ այլ երկրների հետ արտաքին առևտրային հաշվարկներ իրականացնելիս»,- ասել է Պուտինը: Նրա կարծիքով, ազգային արժույթների օգտագործման մեջ գոյություն ունի ռիսկերի նվազման մեխանիզմ և հնարավորություններ տնտեսական կյանքի մասնակիցների համար: -0-