Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Քաղաքաշինության ոլորտում իրականացված ստուգումների արդյունքում 2012թ.–ին պետությանը 51 մլն դրամ է վերադարձվել. ֆինանսների նախարարություն

18.06.2013, 15:29
Հայաստանի ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից 2012թ.–ին 16 դպրոցներում և մշակութային օբյեկտներում իրականացված ստուգումների արդյունքում պետությանը 51 մլն դրամ է վերադարձվել, տեղեկացրեց տեսչության պետ Սոնա Ղարիբյանը։
Քաղաքաշինության ոլորտում իրականացված ստուգումների արդյունքում 2012թ.–ին պետությանը 51 մլն դրամ է վերադարձվել. ֆինանսների նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից 2012թ.–ին 16 դպրոցներում և մշակութային օբյեկտներում իրականացված ստուգումների արդյունքում պետությանը 51 մլն դրամ է վերադարձվել, տեղեկացրեց տեսչության պետ Սոնա Ղարիբյանը։

«Վերահսկողական չափումների և նախագծա-հաշվարկային փաստաթղթերի օգնությամբ խախտումներ են հայտնաբերվել, որից 51 մլն դրամը վերականգնվել է, իսկ մեկ դեպքի առթիվ կապալառուն` 2010թ.–ին կլոր գումարի չափով ավանս ստանալով և այդ գումարով նախատեսված աշխատանքը չիրականացնելով, հետախուզման մեջ է գտնվում»,– երեքշաբթի ասուլիսի ժամանակ հայտնեց Ղարիբյանը։

Ըստ նրա` ստուգումների ընթացքում աննպատակային և անորակ աշխատանքներ են հայտնաբերվել, ինչպես նաև այն, որ նախագծա-հաշվարկային փաստաթղթերը ձևակերպվել են առանց հաշվի առնելու շենքերի տեխնիկական վիճակը և դրանց վնասի աստիճանը։

Ղարիբյանն ավելացրեց, որ այդ փաթեթից երկու գործի առթիվ, որոնք տեսչությունն ուղարկել է գլխավոր դատախազություն, քրեական գործ է հարուցվել, չորս անձի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, պետության հասցված վնասն ամբողջությամբ վերադարձվել է և դրանցից երեքին ուղղված մեղադրական եզրակացությամբ քրեական գործերն ուղարկվել են դատարան։ –0–