Рейтинг@Mail.ru
USD
384.03
EUR
443.29
RUB
4.795
GEL
142.29
2025 թ. օգոստոսի 14, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+30

QATAR AIRWAYS ավիաընկերությունը կսկսի չվերթներ իրականացնել Հայաստանում

24.11.2015, 16:57
QATAR AIRWAYS ավիաընկերությունը 2016 թվականից կսկսի չվերթներ իրականացնել Հայաստանում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:
QATAR AIRWAYS ավիաընկերությունը  կսկսի չվերթներ իրականացնել Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. QATAR AIRWAYS ավիաընկերությունը 2016 թվականից կսկսի չվերթներ իրականացնել Հայաստանում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:

«Ժամկետների մասին ավելի կոնկրետ դեռևս վաղ է խոսել: Կարող եմ միայն ասել, որ ամեն շաբաթ ընկերությունը կկատարի 4 չվերթ Երևան-Դոհա»,-ասաց Աբրահամյանը:

QATAR AIRWAYS  ավիաընկերությունը համարվում է Միջին Արևելքի ամենախոշոր ավիաընկերություններից մեկը, որը չվերթներ է իրականացնում 144 ուղղություններով: Ընկերության ավիաբազայում 340 ժամանակակից  ինքնաթիռ կա: Դոհայի օդանավակայանը կարող է հարմար տրանզիտ  դառնալ դեպի ԱՄՆ, Միջին և Հեռավոր Արևելքի թռիչքների համար: -0-