Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Քայլեր են ձեռնարկվում e-Invoicing համակարգում խնդիրները կարգավորելու ուղղությամբ. ՊԵԿ

24.09.2025, 14:30
Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝  առաջացած խնդիրները հնարավորինս արագ և արդյունավետ կարգավորելու համար
Քայլեր են ձեռնարկվում e-Invoicing համակարգում խնդիրները  կարգավորելու ուղղությամբ. ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/. ՊԵԿ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-Invoicing) համակարգում ստորագրելու հետ կապված խնդիրների վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ «ԱՅԴԻ» ՓԲԸ-ի և Հեռախոսազանգերի աջակցման կենտրոնի հետ համատեղ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ առաջացած խնդիրները հնարավորինս արագ և արդյունավետ կարգավորելու համար։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։

«Հայցում ենք հարկ վճարողների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,-նշվում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։