Рейтинг@Mail.ru
USD
376.83
EUR
446.28
RUB
4.9073
GEL
140.74
2026 թ. փետրվարի 17, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Քիմիական արդյունաբերության արտադրանքի ծավալը Հայաստանում 2012 թ.–ի նոյեմբերին աճել է 5.3%–ով` կազմելով 736 մլն դրամ

08.01.2013, 14:47
Հայաստանում քիմիական արդյունաբերության արտադրության ծավալը 2012 թվականի նոյեմբերին կազմել է 735.9 մլն դրամ` 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 5.3 տոկոսով, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում քիմիական արդյունաբերության արտադրության ծավալը 2012 թվականի նոյեմբերին կազմել է 735.9 մլն դրամ` 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 5.3 տոկոսով, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

Վիճակագրական տվյալներով, 2012 թվականի հունվար–նոյեմբերին պլաստմասե իրերի արտադրության ծավալն աճել է մինչև 12 511.4 տոննա, ինչը 6.1 տոկոսով շատ է 2011 թվականի 11 ամիսների ցուցանիշից։

2012 թվականի հունվար–նոյեմբերին արտադրվել է 8676 կիլոգրամ սինթետիկ կորունդ (անկումը` 24%), 82 տոննա կաուստիկ սոդա (գրեթե 2% աճ), իսկ սինթետիկ կաուչուկ չի արտադրվել։