Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Ռադայի կողմից ԱՊՀ ԱԱԳ համաձայնագրի վավերացումը դրական ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա. պատգամավոր

30.07.2012, 16:20
Ուկրաինայի խորհրդարանի կողմից ԱՊՀ շրջանակներում ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի վավերացումը կարևոր, լուրջ նշանակություն ունի եվրասիական տարածքում տնտեսական համագործակցության համար, ՌԻԱ Նովոստիին է հայտնել ԱՊՀ գործերով ՌԴ Պետդումայի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:
Ռադայի կողմից ԱՊՀ ԱԱԳ համաձայնագրի վավերացումը դրական ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա. պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ուկրաինայի խորհրդարանի կողմից ԱՊՀ շրջանակներում ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի վավերացումը կարևոր, լուրջ նշանակություն ունի եվրասիական տարածքում տնտեսական համագործակցության համար, ՌԻԱ Նովոստիին է հայտնել ԱՊՀ գործերով ՌԴ Պետդումայի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:

Երկուշաբթի ուկրաինական ռադան արտահերթ նիստում վավերացրել է ԱՊՀ շրջանակներում ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը: Համապատասխան որոշմանը կողմ են հանդես եկել 260 խորհրդարանականներ` 226 անհրաժեշտ նվազագույնի դեպքում:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը նախորդ շաբափ խորհրդարանի վավերացմանն էր ուղղել ԱՊՀ շրջանակներում ԱԱԳ համաձայնագիրը: Տեքստը նախավավերացվել էր մեկ տարի առաջ, սակայն այն հաջողվել է ստորագրել միայն նախորդ տարվա հոկտեմբերին: Փաստաթուղթը ստորագրած ինը երկրներից Ուկրաինան դարձել է երրորդ երկիրը Ռուսաստանից և Բելառուսից հետո, որ վավերացրել է այն:

Մեկնաբանելով իրադարձությունը` Սլուցկին նշել է, որ “դա ուկրաինական տնտեսության և, ընդհանուր առմամբ, եվրասիական տարածքում տնտեսական համագործակցության համար լուրջ արդյունք է”:

«Ողջունում եմ տվյալ համաձայնագրի ուժի մեջ մտնելը, քանի որ այժմ ունենք երեք կողմերի ` Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի վավերացումը: Իսկ ուժի մեջ մտնելու համար պահանջվում են երեք երկրներ»,- ասել է նա:

ԱՊՀ շրջանակներում ԱԱԳ պայմանագիրն անհրաժեշտ պայմաններ կապահովի ԱՊՀ տարածքում ազատ առևտրի գոտու արդյունավետ գործունեության համար և բարենպաստ պայմաններ կստեղծի ինտեգրման հետագա խորացման համար Համաշխարհային առևտրային կազմակերպության նորմերի հիման վրա:

Նմանատիպ համաձայնագրերին բնորոշ ներմուծման տուրքերը չեղյալ հայտարարելու դրույթներին զուգընթաց` պայմանագրում նախատեսվում են կողմերի պարտավորություններ, որոնք երաշխավորում են ոչ սակագնային կարգավորման անխտիր կիրառում, ազգային ռեժիմի տրամադրում, ինչպես նաև հստակ, համաշխարհային պրակտիկային համապատասխանող սուբսիդավորման կանոններ: -0-