ՌԴ բյուջեի պակասուրդը 2013թ.–ի I եռամսյակում 141 մլրդ ռուբլի է կազմել
09.04.2013,
10:56
ՌԴ–ի դաշնային բյուջեի պակասուրդը 2013 թվականի առաջին եռամսյակում, ըստ ճշտված տվյալների, կազմել է 141.06 մլրդ ռուբլի կամ ՀՆԱ–ի 0.9 տոկոսը, հայտնեց ՌԴ ֆինանսների առաջին փոխնախարար Տատյանա Նեստերենկոն։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՌԴ–ի դաշնային բյուջեի պակասուրդը 2013 թվականի առաջին եռամսյակում, ըստ ճշտված տվյալների, կազմել է 141.06 մլրդ ռուբլի կամ ՀՆԱ–ի 0.9 տոկոսը, հայտնեց ՌԴ ֆինանսների առաջին փոխնախարար Տատյանա Նեստերենկոն։
Բյուջեի եկամուտներն առաջին եռամսյակում կազմել են 3.1 տրլն ռուբլի (ՀՆԱ–ի 20.8 տոկոսը), ծախսերը` 3.24 տրլն ռուբլի (ՀՆԱ–ի 21.8 տոկոսը), նշել է նա։
Նշենք, որ մարտի վերջին Տ.Նեստերենկոն հայտնել էր, որ առաջին եռամսյակում ակնկալվում է 130.8 մլրդ ռուբլու կամ ՀՆԱ–ի 0.9–տոկոսանոց պակասուրդ, հաղորդում է rbc.ru–ն։
Միաժամանակ, ՌԴ–ի դաշնային բյուջեի հավելուրդը 2013 թվականի մարտին ակնկալվում է 128.7 մլրդ ռուբլու (ՀՆԱ–ի 2.4 տոկոս) չափով։ Տ.Նեստերենկոյի խոսքով, բյուջեի եկամուտները մարտին կկազմեն 1.1 տրլն ռուբլի, ծախսերը ծրագրվում են 1.09 տրլն ռուբլու մակարդակով։
Ֆինանսների նախարարության գնահատմամբ, դաշնային բյուջեի պակասուրդը հունվար–փետրվարին կազմել է 259.51 մլրդ ռուբլի կամ ՀՆԱ–ի 2.7 տոկոսը։
ՌԴ դաշնային գանձապետարանի վերջին տվյալներով, ՌԴ դաշնային բյուջեի պակասուրդը 2012 թվականին կազմել է 37.065 մլրդ ռուբլի։ 2013 թվականի հունվարին Ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ, նախնական գնահատականով, ՌԴ դաշնային բյուջեի պակասուրդը 2012 թվականին կազմել է 12.8 մլրդ ռուբլի կամ ՀՆԱ 0.02 տոկոսը։ 2013 թվականի փետրվարին, ՌԴ Հաշվիչ պալատի հաշվետվությունում նշվել է, որ 2012 թվականի դաշնային բյուջեն կատարվել է 27 մլրդ ռուբլի պակասուրդով կամ ՀՆԱ–ի 0.04 տոկոսով։ -0-