Рейтинг@Mail.ru
USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

ՌԴ փոխվարչապետ․ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի միջև

27.03.2025, 14:05
Հայաստանին չի հաջողվի նստել երկու աթոռի վրա իր միջազգային քաղաքականությունում, նա պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի միջև, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը
ՌԴ փոխվարչապետ․ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի միջև

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանին չի հաջողվի նստել երկու աթոռի վրա իր միջազգային քաղաքականությունում, նա պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի միջև, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նրա խոսքով, եթե Երևանը գնում է Եվրոպա, ապա պետք է վերանայել Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների ամբողջ համալիրը, իսկ դա վատ կանդրադառնա Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակի վրա։

«Մոսկվան դա չէր ուզենա», – նշել է Օվերչուկը, ում խոսքերը մեջբերում է «Комсомольская правда»–ն։

ՀՀ ԱԺ–ն մարտի 26–ին երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել Եվրամիությանը անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին։ Ինչպես հայտարարել է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, այս պահին չի նախատեսվում ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել, այս օրինագիծը պարզապես արտահայտում է հայ ժողովրդի կամքը։

ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտնել է, որ առաջիկա ամիսների ընթացքում նախաատեսվում է հաստատել ԵՄ–ի հետ «Գործընկերության նոր օրակարգը»։

Թվեր ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի վերաբերյալ

Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների՝ 2024 թվականին ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի առևտրի ծավալն աճել է 54%-ով՝ գերազանցելով 12,7 մլրդ դոլարը, իսկ ԵՄ-ի հետ առևտուրը, ընդհակառակը, նվազել է 11,7%-ով՝ հասնելով 2,34 մլրդ դոլարի։

ԵԱՏՄ-ում Հայաստանի ամենամեծ գործընկերը Ռուսաստանն է (առևտրի ծավալը հունվար-դեկտեմբերին` $12,4 մլրդ, տարեկան աճը` 56,5%), իսկ ԵՄ-ում` Գերմանիան (առևտրի ծավալը $486,15 մլն, անկումը` 23,7%)։

Հայաստանի և ԵԱՏՄ–ի մասին

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի նախատեսում խզել տնտեսական կապերն ու խնդիր չի դնում նվազեցնել ապրանքաշրջանառության ծավալները ԵԱՏՄ–ի և Ռուսաստանի հետ։ Նրա խոսքով, Հայաստանը գնում է տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհո և ուզում է ավելացնել ապրանքաշրջանառությունը նաև Եվրամիության հետ։