ՌԴ–ի հետ գազի գնի սուբսիդավորման բանակցություններն ավարտվել են, Հայաստանը փող կստանա. նախարար
29.08.2013,
18:17
Գազի գնի սուբսիդավորման շուրջ բանակցությունները Ռուսաստանի հետ ավարտված են։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին կառավարության նիստի ավարտից հետո հայտարարեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Գազի գնի սուբսիդավորման շուրջ բանակցությունները Ռուսաստանի հետ ավարտված են։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին կառավարության նիստի ավարտից հետո հայտարարեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Նա միաժամանակ նշեց, որ Հայաստանը «հաստատ գումար կստանա»՝ կապույտ վառելիքի նոր գինը սուբսիդավորելու համար, միաժամանակ նա հրաժարվեց մանրամասներ հրապարակել գումարի չափի և տրամադրման ձևաչափի մասին։
Մովսիսյանը խոստացավ առաջիկա օրերին հրապարակել բանակցությունների ամբողջական արդյունքները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը։
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող բաժանորդների համար գազի սակագինը հաստատել է 156 հազար դրամ` յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի համար (ներառյալ ԱԱՀ)։ Նոր սակագնի հաստատումից առաջ ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող բաժանորդները 1000 խորանարդ մետրի գազի համար կվճարեն 132 հազար դրամ։ Նոր սակագինն ուժի մեջ կմտնի 2013 թվականի հուլիսի 7–ից։
Մայիսի 16-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ գազի գնի բարձրացման դեպքում կառավարությունը կսուբսիդավորի գազի գնի 30 տոկոսը։ Ավելի ուշ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ կառավարությունը փորձում է սուբսիդավորման գործընթացին ներգրավել ռուսական կողմին,քանի որ նրան է պատկանում «ՀայՌուսգազարդ» ընկերությանը 80 տոկոսը։
Հունիսի 17-ին «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն ու ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը համագործակցության հարցեր են քննարկել Մոսկվայում։ Մասնավորապես խոսվել է «ՀայՌուսգազարդ» ընկերությունում Գազպրոմի մասնաբաժինը 80 տոկոսից 100 տոկոս դարձնելու մասին։
«ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման ոլորտի մենաշնորհատերն է։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին։ «Գազպրոմ» ՍՊԸ-ի մասնաբաժինն ընկերության կանոնադիր կապիտալում կազմում է 80 տոկոս, Հայաստանի կառավարության մասնաբաժինը՝ 20 տոկոս։ --0—