Рейтинг@Mail.ru
USD
365.98
EUR
421.76
RUB
4.5639
GEL
139.54
2026 թ. օգոստոսի 4, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+38

ՌԴ–ն դադարեցրել է ՀՀ–ից ևս 70 հազար շիշ ջրի վաճառքը

Այսօր, 14:53
Ռուսաստանում կասեցվել է հայկական արտադրության ավելի քան 70 հազար շիշ խմելու ջրի և ոչ ալկոհոլային ըմպելիքների վաճառքը
ՌԴ–ն դադարեցրել է ՀՀ–ից ևս 70 հազար շիշ ջրի վաճառքը

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Ռուսաստանում կասեցվել է հայկական արտադրության ավելի քան 70 հազար շիշ խմելու ջրի և ոչ ալկոհոլային ըմպելիքների վաճառքը: Սահմանափակումները ներդրվել են «Честный знак» մակնշման պետական համակարգի օպերատոր «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի» (ЦРПТ) կողմից՝ Ռոսպոտրեբնադզորի հանձնարարականով, «Ъ»-ին հայտնել են կազմակերպությունում:

Նշվում է, որ որոշումն ընդունվել է «արտադրողների կողմից արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների խախտման պատճառով»:

Սահմանափակումների տակ են հայտնվել «ԲՋՆԻ» (BJNI) հանքային խմելու բուժիչ-սեղանի ջուրը, որն արտադրվում է «RRR» հանքային ջրերի գործարանում, ինչպես նաև հայկական «ՎԱԹԵՐԼՈԿ» ընկերության «Просто Азбука» բնական խմելու ջուրը (այդ թվում՝ մանկական) և DARBAS ապրանքանիշի («Արսեն և Ներսես» ՍՊԸ) ոչ ալկոհոլային Մոխիտոն:

«Ներկայումս Ռոսպոտրեբնադզորի նշած խմբաքանակների իրացումն արգելված է մանրածախ և առցանց ուղիներում՝ մինչև բոլոր անհրաժեշտ ստուգումների ավարտը: Մակնշման համակարգն ինտեգրված է երկրի յուրաքանչյուր դրամարկղի հետ, ինչը թույլ է տալիս ակնթարթորեն ապահովել սպառ ողների պաշտպանության մեխանիզմը», - մեկնաբանել է ЦРПТ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովը:

Դեպի ՌԴ հայկական արտադրանքի մատակարարումների սահմանափակումների մասին

Ռուսաստանը մայիսի վերջից փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցնում Հայաստանից մի շարք ապրանքատեսակների մատակարարումների վրա՝ դա բացատրելով բուսասանիտարական պահանջների խախտումներով: Սահմանափակումների տակ են հայտնվել ծաղկային արտադրանքը, հանքային ջուրը և ալկոհոլային արտադրանքի որոշ տեսակներ, բանջարեղենը, միրգը, հատապտուղները, խաղողը, կարտոֆիլը, չորացրած միրգը, ավելի ուշ՝ կենդանի ձուկն ու ձկնամթերքը, հուլիսի 27-ից՝ կաթնամթերքը:

Սահմանափակումները ներառում են նաև Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ հայկական ծագման արտադրանքի տարանցման արգելքը: