Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
-1

«Ռոսագրոլիզինգը» նախատեսում է Հայաստանում մասնաճյուղ բացել

08.02.2013, 16:03
«Ռոսագրոլիզինգը» նախատեսում է Հայաստանում և Ղրղզստանում մասնաճյուղեր բացել, լրագրողներին տեղեկացրեց պետական ընկերության ղեկավար Վալերի Նազարովը, գրում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով Փրայմին։

«Ռոսագրոլիզինգը» նախատեսում է Հայաստանում մասնաճյուղ բացել
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Ռոսագրոլիզինգը» նախատեսում է Հայաստանում և Ղրղզստանում մասնաճյուղեր բացել, լրագրողներին տեղեկացրեց պետական ընկերության ղեկավար Վալերի Նազարովը, գրում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով Փրայմին։

«Հանձնարարվել էր Հայաստանում և Ղրղզստանում մասնաճյուղերի կամ բաժնետիրական ընկերությունների բացում ապահովել։ Նրանք շատ շահագրգռված են։ Այժմ մենք աշխատանքի պայմաններն ենք մշակում։ Ղրղզստանի վերաբերյալ մենք արդեն բանակցել ենք կառավարության առաջին փոխնախագահի և պետական բանկի ղեկավարի հետ, որը լիզինգի օպերատորն է դառնալու»,– ասաց Նազարովը։

Ըստ նրա` Հայաստանում և Ղրղզստանում մասնաճյուղերի բացման աշխատանքը «Ռոսագրոլիզինգի» կանոնադրական կապիտալի ավելացում կպահանջի։ Կանոնադրական կապիտալի ավելացման համար 8,5 մլրդ ռուբլու չափով հատկացման հայտերն այժմ քննարկվում են մասնաճյուղային նախարարություններում։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ղեկավար Սերգո Կարապետյանը դեռ անցյալ տարվա հուլիսին ասում էր, որ «Ռոսագրոլիզինգի» ներկայացուցչությունը հնարավոր է առաջիկայում բացվի հանրապետությունում։ Ըստ նրա` ներկայացուցչությունը արտոնյալ պայմաններով լիզինգով գյուղացիներին գյուղատնտեսական տեխնիկայի հատկացմամբ զբաղվի, ինչպես նաև կոոպերատիվների ստեղծման հարցերով հայ գյուղացիներին խորհրդատվություն կտրամադրի։

«Ռոսագրոլիզինգի» ԲԲԸ-ն ստեղծվել է 2001 թվականի փետրվարին: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում  է 78 մլրդ 822 մլն 505 հազար ռուբլի: Ընկերության բաժնետոմսերի 99,99%-ը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը:--0-