Ռոսատոմը` որպես պետական ընկերություն, կմնա, մյուսները «մավրերի պես» կանեն իրենց գործն ու կլուծարվեն. Մեդվեդև
29.11.2012,
11:58
Ռոսատոմը որպես պետական ընկերություն երկար ժամանակ կպահպանվի, «Օլիմստրոյը» և Բնակարանային–կոմունալ տնտեսությունների բարեփոխման հիմնադրամը «մավրերի պես» կանեն իրենց գործն ու ավելի ուշ կլուծարվեն, «Ռոստեխնոլոգիին» կարող է վերածվել բաժնետիրական ընկերության, սակայն միայն աշխատանքի կանոնակարգումից մի քանի տարի անց, կարծում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ռոսատոմը որպես պետական ընկերություն երկար ժամանակ կպահպանվի, «Օլիմստրոյը» և Բնակարանային–կոմունալ տնտեսությունների բարեփոխման հիմնադրամը «մավրերի պես» կանեն իրենց գործն ու ավելի ուշ կլուծարվեն, «Ռոստեխնոլոգիին» կարող է վերածվել բաժնետիրական ընկերության, սակայն միայն աշխատանքի կանոնակարգումից մի քանի տարի անց, կարծում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Ես չեմ պատրաստվում լացել, երբ պետական ընկերությունների աշխատանքն ավարտվի: Դրանք ընդամենը գործիք են, իրավաբանական պատյան, ընդ որում մի այնպիսի պատյան, որը մյուս երկրներում չի օգտագործվում»,- «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել է Մեդվեդևը՝ պատասխանելով պետական ընկերությունների ապագայի վերաբերյալ հարցին:
Ըստ վարչապետի, պետական ընկերությունների ճակատագիրը տարբեր կլինի: «Դրանցից մեկը՝ «Ռոսնանոն» արդեն իմ հանձնարարությամբ նորմալ բաժնետիրական ընկերության է վերածվել: Մյուս երկու ընկերությունները՝ «Օլիմպստրոյը» և ԲԿՏ հիմնադրամը, պետք է մավրի նման անեն իրենց գործը և հեռանան»,- ընդգծել է նա:
Ինչ վերաբերում է ԲԿՏ հիմնադրամին, ապա այն «շատ կուտակված խնդիրներ ունի կոմունալ բնակարանների, քանդված բնակարանների և հիմնանորոգումների շուրջ իրավիճակների հետ կապված»: «Այդ պատճառով մենք երկարաձգում ենք դրա գործունեության ժամկետը: Սակայն վաղ թե ուշ այն կավարտի իր գործունեությունը և կլուծարվի»,- նշել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը Ռոսատոմն անվանել է հատուկ տեսակի պետական ընկերություն: «Այն պարզապես առևտրային կառույց չէ, նրա գործունեությունն ուղղված է ոչ միայն բիզնեսի կամ սոցիալական խնդիրների զարգացմանը: Այդ կառույցն իր մեջ համախմբում է և տնտեսական, և կառավարական գործողությունները. այնտեղ մաս ունեն նախարարության խնդիրները, առևտրային ընկերությունները: Այսպիսին է կրկնակի նշանակման միջուկային էներգետիկայի և միջուկային տեխնոլոգիաների առանձնահատկությունը: Այդ պատճառով որպես պետական ընկերություն այն կպահպանվի շատ երկար ժամանակ»,- տեղեկացրել է Մեդվեդևը: -0-