1 ռուսական ռուբլին ՀՀ բանկերի կողմից հունվարի 19-ի դրությամբ գնվում է 6.06 միջին փոխարժեքով
19.01.2016,
10:17
ՀՀ ռեզիդենտ բանկերի կողմից 1 ռուսական ռուբլու առքի միջին փոխարժեքը 6.06 ՀՀ դրամ է, վաճառքինը` 6.34: Մեկ դոլարը գնվում է 6.15 ՀՀ դրամ առավելագույն փոխարժեքով:

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. ՀՀ ռեզիդենտ բանկերի կողմից 1 ռուսական ռուբլու առքի միջին փոխարժեքը 6.06 ՀՀ դրամ է, վաճառքինը` 6.34: Մեկ դոլարը գնվում է 6.15 ՀՀ դրամ առավելագույն փոխարժեքով:
tert.am--ը ներկայացնում է ՀՀ ռեզիդենտ բանկերի կողմից սահմանված մյուս արտարժույթների միջին փոխարժեքները` հունվարի 19-ի դրությամբ:
Մեկ ամերիկյան դոլարը գնվում է 483.61 ՀՀ դրամ միջին փոխարժեքով, վաճառվում` 488.07 ՀՀ դրամ միջին փոխարժեքով: Մեկ դոլարի վաճառքի առավելագույն փոխարժեքը 488.50 ՀՀ դրամ է:
Մեկ եվրոն գնվում է 524.20 ՀՀ դրամ միջին փոխարժեքով, վաճառվում`534.67 ՀՀ դրամ միջին փոխարժեքով:
Միաժամանակ, «Հայկական ժամանակ» թերթը տեղեկացնում է, որ Երևանյան փոխանակման կետերից մի քանիսում երեկ մեկ ռուսական ռուբլին գնվել է արդեն 6 դրամով։ Փոխանակման կետերի աշխատակիցները տեղեկացրել են, որ ամանորյա տոներից հետո կտրուկ նվազել է «չենջերից» ռուբլի գնել ցանկացող քաղաքացիների թիվը, բայց ռուբլի «հանձնողների» թիվը առաջվա պես մեծ Է։
«Հայկական դրամի նկատմամբ ռուբլու արժեզրկումը պայմանավորված է նրանով, որ նավթի գների անկման պատճառով ռուբլին արժեզրկվում է հիմնական բոլոր արժույթների նկատմամբ, իսկ հայկական դրամը այդ նույն արժույթների նկատմամբ կայուն Է։ Արդյունքում անցած տարվա գարնանից մինչ օրս ռուբլին դրամի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 36 տոկոսով և հենց այդքանով էլ նվազել են ռուսական ռուբլով մասնավոր տրանսֆերտներ ստացող մեր քաղաքացիների եկամուտները»,–գրում է թերթը:-0-