Рейтинг@Mail.ru
USD
384.03
EUR
443.29
RUB
4.795
GEL
142.29
2025 թ. օգոստոսի 6, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+28

Ռուսաստանը, Վրաստանը և Աբխազիան համաձայն են երկաթուղու աբխազական հատվածի բացմանը. ՀՀ Անվտանգության խորհուրդ

06.09.2013, 14:43
Ռուսաստանը, Վրաստանը և Աբխազիան համաձայն են երկաթուղու աբխազական հատվածի բացմանը, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։
Ռուսաստանը, Վրաստանը և Աբխազիան համաձայն են երկաթուղու աբխազական հատվածի բացմանը. ՀՀ Անվտանգության խորհուրդ
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը, Վրաստանը և Աբխազիան համաձայն են երկաթուղու աբխազական հատվածի բացմանը, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։

Ըստ նրա` աբխազական երկաթուղու բացման հարցը, որը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար, քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ Մոսկվայում` սեպտեմբերի 3–ին։

«Վրացական կողմը համաձայնություն է տվել, ռուսական և աբխազական կողմերը` նույնպես։ Բայց դա գործընթաց է, և մենք պետք է հասկանանք, որ կան հակամարտող կողմեր։ Սակայն գլխավորն այն է, որ կա այդ երկաթուղին բացելու և, ընդհանուր առմամբ, երկաթուղային հաղորդակցությունները զարգացնելու քաղաքական կամք,  ինչն ամրագրված է նախագահների համատեղ հայտարարությունում»,– հայտնեց Բաղդասարյանը։

Անվտանգության խորհրդի քարտուղարը նշեց նաև, որ Սարգսյանի և Պուտինի բանակցությունների ընթացքում քննարկվել է երկաթուղու զարգացումը, և ռուսական կողմը հայտարարել է ֆինանսական մեծածավալ ներդրումների մասին Հայաստանի երկաթուղային տրանսպորտի ոլորտում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 3–ին իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքում հայտարարել է, որ ՌԵ–ն կարող է ներդրում կատարել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման ոլորտում մոտ 15 միլիարդ ռուբլի։

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին 2013 թվականի հունվարին Երևան կատարած իր այցի ժամանակ հայտարարել է Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցման վերականգնման հավանականության մասին, որն ընդհատվել էր 1992-1993 թվականի վրաց–աբխազական հակամարտության հետևանքով, Ռուսաստանի հետ մի շարք վիճելի հարցերի կարգավորումից հետո։ -0-