Ռուսաստանի քաղաքացիների վարկավորվածության մակարդակը շատ բարձր է. ֆինանսական հաշտարար
19.05.2015,
18:39
Ռուսաստանի քաղաքացիների վարկավորվածության մակարդակը շատ բարձր է, Երևանում անցկացվող «Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտը. հասարակության վստահության ամրապնդումն ու ֆինանսական միջնորդության ընդլայնումը» թեմայով 6–րդ միջազգային համաժողովի ընթացքում ասաց Ռուսաստանի ֆինանսական հաշտարար Պավել Մեդվեդևը։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի քաղաքացիների վարկավորվածության մակարդակը շատ բարձր է, Երևանում անցկացվող «Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտը. հասարակության վստահության ամրապնդումն ու ֆինանսական միջնորդության ընդլայնումը» թեմայով 6–րդ միջազգային համաժողովի ընթացքում ասաց Ռուսաստանի ֆինանսական հաշտարար Պավել Մեդվեդևը։
Նրա խոսքով` ֆինանսական հաշտարարի համակարգի ներդրումից հետո, որն ամբողջովին վերցված էր Հայաստանից, ռուսական տարբերակը ենթարկվեց լուրջ շտկումների, քանի որ բողոքների հիմնական հոսքն անդրադառնում էր վարկերի կառուցվածքի փոփոխությանը։
Նա նշեց, որ վարկի կառուցվածքի փոփոխության մասին դիմումները հանդիպում են 5–10 անգամ ավելի հաճախ, քան մյուս բոլոր հայցերը, միաժամանակ դիմումների որակը վատացել է։ Եթե ավելի վաղ գործնականում չէին հանդիպում երկու բանկերում վարկ ունեցողներ, ապա այժմ բանկերի թիվը հասնում է հինգի։
«Ռեկորդը 26 ֆինանսական կազմակերպությունների 46 վարկերն են, և սա Ռուսաստանի քաղաքացիների չարիքն է, ովքեր մի պարտքը մարելու համար վերցնում են մյուսը և արդյունքում չեն կարողանում ամբողջությամբ վճարել, ավելանում է բնակչության վարկավորվածության խնդիրը», – ասաց Մեդվեդևը։
Այս պահին, նրա խոսքով, խնդիրը փորձում են լուծել օրենսդրական մակարդակում ֆիզիկական անձանց սնանկության մասին նոր օրենքի միջոցով, որը նախատեսում է կառուցվածքի փոփոխություն և ֆիզիկական անձանց սնանկության ընթացակարգ, եթե քաղաքացին պարտք է 500 հազար ռուբլուց ավել (մոտ 10 հազար դոլար)։
«Ենթադրվում է, որ այս օրենքին կառնչվի մոտ 300 հազար ռուսաստանցի, իսկ մնացածները, որոնց պարտքերն ավելի քիչ են, պետք է խնդիրները լուծեն ֆինանսական օմբուդսմենի միջոցով», – ասաց Մեդվեդևը։
Նա նշեց, որ Ռուսաստանում հիմա կա մոտ 80 մլն գործող վարկ, բնակչության թիվը 146 միլիոն է, որոնցից աշխատունակների թիվը 70 միլիոն է կազմում։
«Ստացվում է, որ տրամադրվել է աշխատունակ մարդկանց թվից ավելի շատ վարկ։ 40 միլիոն քաղաքացիներ ունեն գործող վարկեր, և ստացվում է, որ յուրաքանչյուր քաղաքացի ունի երկու վարկ։ Միաժամանակ նրանցից 8 միլիոնը ժամանակին չի վճարել գոնե մեկ անգամ, իսկ 4 միլիոնն այնքան ժամանակ չի վճարել, որ հատուկ միջոցների բացակայության դեպքում նրանք չեն կարող վերականգնել իրենց վճարունակությունը», – ասաց Մեդվեդևը։
Նրա խոսքով` մոտ 300 հազար մարդ ունի մեծ պարտքեր, որոնք շտապ լուծման կարիք ունեն, իսկ 4 միլիոն մարդկանց պարտքերը այդքան էլ մեծ չեն, սակայն դրանք ևս շտապ լուծման կարիք ունեն։
Ինչպես նշեց ֆինանսական օմբուդսմենը, առաջարկված փոփոխությունների համաձայն` վարկերի կառուցվածքի փոփոխությունը կլինի ոչ պարտադիր, սակայն եթե բանկերը համաձայնվեն, ապա ԿԲ–ն փոխված վարկը կհամարի լավը և ճիշտ սպասարկման դեպքում դրա հարցում հարկ չի լինի պաշարներ ստեղծել։ –0–