Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+5

Ռուսաստանն առաջին կիսամյակում նվազեցրել է ոսկու ընդհանուր արտադրությունը՝ հասցնելով 77,6 տոննայի

31.07.2012, 16:43
Ռուսաստանի զտման գործարանները 2012թ.-ի հունվար-հունիս ամիսներին 77,607 տոննա ոսկի են արտադրել, որը արդյունահանվել է  հանքարդյունաբերական ընկերությունների կողմից և ստացվել է գունավոր մետաղների զուգընթաց արտադրության արդյունքում, ներառյալ ջարդոնների և մնացորդների վերամշակումը, այն 4,3 տոկոսով ավելի քիչ է, քան 2011թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, տեղեկացնում է  Ռուսաստանի ոսկու արդյունաբերողների միությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանն առաջին կիսամյակում նվազեցրել է ոսկու ընդհանուր արտադրությունը՝ հասցնելով 77,6 տոննայի
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի զտման գործարանները 2012թ.-ի հունվար-հունիս ամիսներին 77,607 տոննա ոսկի են արտադրել, որը արդյունահանվել է  հանքարդյունաբերական ընկերությունների կողմից և ստացվել է գունավոր մետաղների զուգընթաց արտադրության արդյունքում, ներառյալ ջարդոնների և մնացորդների վերամշակումը, այն 4,3 տոկոսով ավելի քիչ է, քան 2011թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, տեղեկացնում է  Ռուսաստանի ոսկու արդյունաբերողների միությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հաշվետու ժամանակահատվածում ընդերքից ոսկու արդյունահանումը նվազել է 3,8 տոկոսով՝ հասնելով 66,963 տոննայի։ Զուգընթաց արտադրությունը նվազել է 0,6 տոկոսով՝ հասնելով 7,868 տոննայի, երկրորդականը՝ ջարդոններից և մնացորդներից ստացվածը, նույնպես նվազել է 24,2 տոկոսով՝ հասնելով 2,776 տոննայի։ -0-